ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստան մեկնելիս պետք է նշել նաև այդ երկրում բնակության վայրի հասցեն. ՀՀ քաղաքացիները սա տարօրինակ որոշում են համարում․ դեսպանությունը պարզաբանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, անձնագրի համար, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, քաղաքացիություն, բնակության երկիր, Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)։

ՀՀ քաղաքացիներից շատերը, սակայն, այս հայտարարության առնչությամբ մի շարք հարցեր են բարձրացնում։ Նրանք նշում են, որ հատկապես անտրամաբանական ու տարօրինակ  է որոշումը, որ, օրինակ, երբ քաղաքացին Հայաստանից գնում է Վրաստան, չի մնում որևէ հյուրանոցում կամ տանը և մի քանի ժամից վերադառնալու է, այս դեպքում հայտը լրացնելիս ինչո՞ւ պետք է Վրաստանում բնակության որևէ վայրի հասցե նշի:

Կապ հաստատեցինք Վրաստանում ՀՀ դեսպանության հետ։ Հյուպատոսական բաժնից Արեն Առաքելյանը հայտնեց, որ սա պարտադիր դաշտ է, և պետք է լրացվի:

«Մենք ևս բարձրացրել ենք այդ հարցը, պատասխանել են, որ եկան Վրաստան, ոնց էլ լինի՝ մեկ օր մնալու են, նոր վերադառնան, այսինքն, այդ դաշտը պետք է պարտադիր լրացնել: Ու սա միայն Հայաստանի քաղաքացիների համար չէ, օտարերկրյա բոլոր քաղաքացիները լրացնելու են»,- ասաց Արեն Առաքելյանը:

Դիտարկմանը՝ այսինքն, եթե մարդը մեքենայով ինչ-որ մեկի բերում է ու հետ պետք է վերադառնա, էլի պետք է նշի, թե որտե՞ղ է մնալու,  Արեն Առաքելյանը  պատասխանեց. «Այո, քանի որ պարտադիր դաշտ է»:

Հայտը լրացնելու պայմանը պարտադիր է նաև տարանցման պարագայում:

Հարցին,  արդյո՞ք պարտադիր է կորոնավիրուսի թեստ հանձնելը, պատվաստված լինելը, հյուպատոսարանի ներկայացուցիչը պատասխանեց, որ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ պետք է թեստ հանձնած լինեն քաղաքացիները ու ունենան իրենց ձեռքում անգլերենով, ռուսերենով կամ վրացերենով:

Իսկ այն քաղաքացիները, ովքեր որ պատվաստվել են երկու դեղաչափով, պատվաստման հավաստագիրը ներկայացնում են և Վրաստանում թեստ չեն հանձնում: Իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել, Վրաստանում 72 ժամվա ընթացքում թեստ են հանձնում:

Եթե ՀՀ քաղաքացին Վրաստանում գտնվում է մինչև 72 ժամ, ապա առանց երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու կարող է վերադառնալ ՀՀ։ Եթե առաջին թեստի 72-ժամյա վավերականությունը դեռ չի անցել, ապա ՀՀ-սահմանայնին անցակետում ևս կարիք չի լինի թեստ հանձնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular