ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսնն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

Yerevan.Today-ի  հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի քանի անգամ դիմել ենք, որ համապատասխան տեխնիկա տան, գոնե ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել։ Գումարներ պետք է ավելացվեր համապատասխան խնդիրներին լուծում տալու համար, ոչ թե չավելացրեցին, այլ կրճատեցին պլանավորածը, տարբեր խնդրահարույց հարցեր ենք ներկայացրել, խոստացել է միջոցներ կգտնի, ոչ մի բան չի արել»։

Խոսելով Փաշինյանի՝ ԶՈւ-ի, գեներալիտետի թիկունքին կանգնած լինելու մասին, Տիրան Խաչատարյանը նշեց․ «Ոչ մի անգամ ոչ մի վայրկյան նա մեր թիկունքում չի եղել։  Այն ամենապրիմիտիվ ապահովման խնդիրները, որ ինքը պետք է կազմակերպեր, չի արել։ Ես անձամբ լինելով ռազմաճակատի հրամանատար, խնդրել եմ, որ եթե համապատասխան հարցերը չեն լուծում, գոնե արգելափակման ջոկատներ դնեն փախչողներին կանգնացնեն, նույնիսկ դա չի կազմակերպել։ Մնացած զենք-զինամթերք, սպառազինություն չեմ ասում, դիվանագիտական ուղիների օգտագործում, համապատասխան աշխատանքներ․․․

Բացի այդ, նույնիսկ հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված ստելը, որ հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»։

Գեներալի պնդմամբ, ցանկացած տեսակի հրթիռ արձակելու թույլտվություն կարող է տալ միայն գերագույն հրամանատարը։ «Հարց է այնտեղ եղել, որ պետք է հրթիռ արձակվեր ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիր կար, ինքը՝ «ռուսներն ո՞վ են, ես եմ ասողը» և այլն այսպիսի պահվածք է ունեցել»։

Թե վերջնական, ե՞րբ պատերազմի պատության հետ կապված հարցերի պատասխանները կլինեն,  Խաչատրյանը նշեց,  որ իրենք՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել են հանձնաժողով ստեղծվի, քննություն անցկացվի, սակայն չի արվել։ «Թող հիմա դատական գործ բացվի, եթե ինքն ասում է՝ սենց է եղել, նենց է եղել, համապատասխան ընթացք տան, մենք էլ տեսնենք՝ ով ինչ է արել, ի՞նչ պետք է աներ և ով ինչ չի արել։ Մեր վերլուծության համար էլ մարդկանց պաշտոնից հանում են, հարց՝ ինչի՞, որովհետև իր բոլոր թերությունները ներկայացրել է։ 2019 թվականին զորավարժություն ենք արել, 62 իրենց վերաբերվող թերություն ենք ներկայացրել, քանիսի՞ն են լուծում տվել, ոչ մեկին ընդհանրապես։ Մի տարվա ընթացքում մի թերություն, մի խնդրահարույց հարցի լուծում չեն տվել։ Մենք ներկայացնում ենք, որ աութսորսը պետք չի, ավելորդ ծախսեր են և այլն, ինքն իր համար դարձրել  է գովաբանման նյութի թեմա, կարծես թե նախկինում զինվորը սոված է եղել։ Տռուսիկ-մայկայով է զբաղվել, այսինքն խելքը էդ ա կտրել ընդամենը»,- ասաց նա։

Տիրան Խաչատրյանը ժխտում է, թե զինվորին, ինչպես Փաշինյանն է ասում, նախկինում որպես սնունդ անասնակեր են տվել, նա վրդովված նշեց․ «Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, այդ նույն ճաշարանից օգտվում է նաև սպան, պատասխանատու անձինք, նույն կերկարուրն ուտում ենք մենք, անասնակե՞ր էինք ուտում, նոր տալիս զինվորին, ո՞նց կարող է։ Եթե անասնակեր է եղել, ուրեմն բոլոր հրամանատարական կազմը անասուններ են հա՞, եղել։ Փաշինյանի պատկերացմամբ այդպես է, որովհետև ինքն անասուն է»։

yerevan.today

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular