ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ և ինչպե՞ս է մանիպուլացնում հայ ընտրողին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ հոգեբան Արթուր Մանը պատմել է Հայաստանի նախընտրական պայքարի որոշ տեխնոլոգիաների մասին:

Խոսքը այն մասին է, թե ինչպես է նախընտրական քարոզչության ընթացքում իրականացվում զանգվածային ազդեցություն մարդկանց գիտակցության վրա: Հայտնի է, որ շատ քաղաքական կուսակցություններ օգտագործում են տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են սոցիալական հոգեբանության վրա, երբ մարդիկ նույնիսկ չեն էլ կասկածում, որ դրանք վերահսկվում են ինչ որ մեկի կողմից: Դա փորձենք ցույց տալ Սյունիքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպերի հետ կապված վերջին իրադարձությունների օրինակով:

  1. Ուժեղ բացասական հույզ է ստեղծվում մարդկանց զանգվածային գիտակցության մեջ, երբ հայ զինվորները սարից իջնում ​​են թշնամու ճնշման տակ: Այս պարագայում բավական է կատարել մի քանի գրառումներ և հրապարակել տեսանյութեր (հաշվի առնելով լարված իրավիճակը), որ դրանք մեծ արագությամբ տարածվեն ստեղծելով ծայրաստիճան ուժեղ բացասական հույզեր մարդկանց մեջ`սկսած վախից մինչ վրդովմունք և զայրույթ:
  2. Զգացմունքները «տաքացվում» են մեկ-երկու օրվա ընթացքում (վրդովված հաղորդագրություններ, կարծիքներ և այլն):
  3. Այնուհետև զանգվածային գիտակցության մեջ դրական հույզ է ներարկվում: Մի քանի հաղորդագրություններ են արվում առ այն, որ հայ զինվորականների ճնշման տակ ադրբեջանական զինուժը լքում է դիրքերը:
  4. Բացասական հույզերը դրական հույզերով փոխարինելիս՝ ենթաուղեղային մակարդակում տեղի է ունենում փոխազդեցություն, որի ժամանակ մարդկանց զգալի զանգված սկսում է այդ վերջին դրական հույզը կապել գործող կառավարության հետ:
  5. Արդյունքում իշխող կուսակցության վարկանիշն աճում է:

Կարո՞ղ են այս նշված դեպքերը պատահականություն լինել: Իհարկե, կարող են, բայց այդ դեպքում ինչպե՞ս բացատրել 2018 թվականի ընտրական տեխնոլոգիաներից շատերը:

Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվող մեկ այլ տեխնոլոգիայի օրինակ է վերջերս հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված Tipeform առցանց հարթակի հարցումը: Այնտեղ ցույց է տրվում, որ ներկայիս կառավարությունն անկասելի առաջատար է: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, քաղաքական ստրատեգներն օգտագործել են պրայմինգի էֆեկտը: Ի՞նչ է դա. կատարվում է նախապես պլանավորված արդյունքով հարցում, որին մասնակցում են իրենց մարդիկ: Դրանից հետո այդ ամենը ներկայացվում է որպես ժողովրդի կամք: Որպես կանոն, արդյունքները մեծապես ազդում են մարդկանց գիտակցության վրա: Հաշվարկը նրա վրա է, որ Հայաստանում մեծ թվով չկողմնորոշված ընտրողներ կան, և նրանցից շատերը դրա արդյունքում ցանկություն կունենան քվեարկել իշխող ռեժիմի օգտին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular