ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը Անդրկովկասում նոր խաղ է սկսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

russtrat.ru-ն գրում է, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է, որ նախագահ Ջո Բայդենը ծանուցել է Կոնգրեսին, որ վարչակազմը երկարացնում է 907-րդ փոփոխության գործողության ժամկետի ավարտը, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին օգնություն տրամադրել Ադրբեջանին, ինչը սահմանափակված էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, շատ հարցեր են առաջացել:

Առաջին. արդյո՞ք Ադրբեջանին պետք է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը հաղթական ղարաբաղյան պատերազմից հետո, որի արդյունքում նա վերականգնել է վերահսկողությունը նախկինում կորցրած տարածքների վրա: Եթե ​​այո, ապա ինչու՞:

Երկրորդ հարցը. 2020 թվականի հոկտեմբերին, երբ ընթանում էր ղարաբաղյան պատերազմը, որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Բայդենը հայտարարել էր, որ «նախագահի վարչակազմը պետք է վերականգնի 907-րդ փոփոխության գործողությունը և պետք է լրիվ կատարի դրա պահանջները, որպեսի կասեցվի ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Ադրբեջան»: Նա նաև դատապարտել էր Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությունը այդ պատերազմին, ինչը ընդհանուր առմամբ այնպիսի զգացողություն էր առաջացրել, որ նա բացասաբար է գնահատում ձևավորված թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը:

Այժմ Բայդենը, որը արդեն գտնվում է ԱՄՆ-ի նախագահի կարգավիճակում, Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով ռուսական S-400 համալիրներ ձեռք բերելու պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Լիբիայում, Սիրիայում, Արևելյան Միջերկրական ծովում և այլ տարածաշրջաններում Անկարայի վարած քաղաքականությունը «սպառնում է ԱՄՆ-ի ազգային շահերին»: Բայց հիմա նա ​​բացում է առավել բարենպաստ ռեժիմ Ադրբեջանի հետ Թուրքիայի դաշնակից համագործակցության համար: Ի՞նչ է դա նշանակում:

Եվ վերջապես, հենց վերջերս Բայդենը հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչը բացասական արձագանք է առաջացրել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: Սպիտակ տան կողմից ներկայացված նման էկվիլիբրիստիկ մոտեցումները ենթադրում են, որ Վաշինգտոնը պատրաստում է տարածաշրջանում գործողությունների նոր սցենար, որը, ըստ «The National Interest» ամերիկյան հրատարակության, «ուրվագծված է ռուսական ազդեցության նոր և ընդլայնված սահմաններում»: Խոսքն, իհարկե, հիմնականում վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը: Եվ ոչ միայն: Ղարաբաղյան պատերազմից հետո, որում ԱՄՆ-ի ներկայությունը ոչ մի կերպ չի երևացել, սկսել են ձևավորվել Բաքվի կողմից դեպի Մոսկվա շեղվելու և եվրասիական նախագծերին մասնակցելու իրական նշաններ և նախադրյալներ: Թվում է, թե Վաշինգտոնը փորձում է կանխել դա սեղմելով  զսպման և ճնշման հին աքցանը: Բայց արդյո՞ք դա բավարար կլինի Ադրբեջանին ԱՄՆ-ի շահերի գոտում պահելու համար, թե՞ նրանք ստիպված կլինեն փոխել իրենց նախկին մոտեցումները ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում: Այս պահին դժվար թե Բաքուն այլ մոտեցում ցուցաբերի: Բայցի դա Բայդենը կոշտ քաղաքական փակուղի է մտնում ազդեցիկ հայկական սփյուռքի հետ, որն ակտիվ աջակցություն ունի Կոնգրեսում, չնայած Բլինկենը ասում է, որ «ռազմական օգնությունը Ադրբեջանին չի խաթարի կամ չի խանգարի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շարունակական ջանքերին»:

Ժամանակին Ջոն Հոնկինսի համալսարանի զեկույցներից մեկում ասվում էր, որ «ԱՄՆ-ի օգնության սահմանափակումները նպատակ ունեն օգնելու Հայաստանին հաղթահարել Ադրբեջանի էմբարգոն, բայց դրանք բացասական ազդեցություն ունեցան  սահմանափակելով ԱՄՆ-ի կարողությունը ազդելու Բաքվի քաղաքականության վրա»: Հիմա իրավիճակը փոխվել է: Որոշ փորձագետներ պնդում են, որ 907-րդ փոփոխությունն ամբողջությամբ չեղյալ հայտարարելու հնարավորության վերաբերյալ քննարկումներն իրականացվել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի կապակցությամբ, որի ուրվագծերը նախանշված են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղ համաձայնագրում: Խոսքը վերաբերում է Հայաստանի տարածքով արևմտյան Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ստեղծմանը: Եվ այդ նախագծով նրանք սկսում են կապել Բայդենի շահերը տարածաշրջանում: Պատահական չէ, որ Ալիևը Բլինկենի հետ զրույցում շեշտել է «տարածաշրջանում հաղորդակցությունների բացման կարևորությունը երկարաժամկետ խաղաղության ապահովման» հարցում: Բայց Հայաստանում այդ հարցի շուրջ ակտիվ քննարկում է ընթանում. ապագա հաղորդակցության ուղիների համար առաջարկվում են  տարբերակներ  հաշվի առնելով Հայաստանի այլ մարզերի տնտեսական զարգացումը, և ոչ թե այն որպես տարանցիկ տարածք օգտագործելը: Այդ հարցը շատ քաղաքականացված է, եթե նկատի ունենանք Թուրքիայից Ադրբեջան անմիջական մուտքի հեռանկարը: Սա նաև նշանակում է, որ Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանը կարող է հայտարարել իր շահերը տարածաշրջանում, որը զգուշանում է Անկարա-Բաքու տանդեմից և ձգտում է իրավիճակը վերափոխել իր օգտին: Օրակարգից չի հանվել նաև միջանցքների փոխանակման հարցը` Լաչինը Մեղրիի դիմաց: Դա այսպես կոչված, «Գոբլի պլանն» է, որով առաջարկվում էր հայ-իրանական սահմանին գտնվող նեղ գոտին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի հետ: Ճիշտ է, որոշ փորձագետներ ասում են, որ ԱՄՆ-ն իրականացնում է այսպես կոչված անգլո-սաքսոնական ծրագիրը, որն է Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը կամ անկախությունը: Բայց մինչ օրս չկան հստակ հաշվարկներ և կանխատեսումներ, ինչպես նաև հստակություն չկա Անդրկովկասում աշխարհաքաղաքական նոր ինտրիգների ուրվագծում, որը նախատեսում է իրականացնել ԱՄՆ-ը երկարաժամկետ հեռանկարում:

Իրադարձությունները նոր են սկսել զարգանալ: 907-րդ փոփոխության գործողության ժամկետի երկարացումը, որը ԱՄՆ-ին թույլ է տալիս օգնություն տրամադրել Ադրբեջանին, կարող է միայն «մեծ սկիզբ»-ը լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular