ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` գոլուբցիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գոլուբցիները՝ կաղամբի գլանափաթեթները պարզ բան են: Միսը աղում են, ստացված ֆարշը փաթաթում կաղամբի տերևի մեջ, եփում և կեր հանուն առողջության: Բայց այդ լցոնած կաղամբի առաջացման պատմությունը պարզվում է բարդ է ու շփոթեցնող: Որտեղի՞ց է առաջացել այդ անունը՝ գոլուբցի: Ավելի հին ժամանակներում, «գոլուբեց» բառը ռուսերենում ունեցել է այնպիսի իմաստներ, որոնք հեռու են եղել խոհարարականից: Գոլուբեց են  կոչել կա՛մ գերանով կառուցվածքը, որը ունի եռանկյուն տանիք և խաչ, կա՛մ ինքնուրույն տանիքով փայտե խաչը, որը տեղադրվում էր գերեզմանի վրա, կա՛մ էլ, այ քեզ իսկապես խորհրդավոր ռուսական հոգի՝ ռուսական ժողովրդական պարը: Բայց վերադառնանք ուտելի գոլուբցիներին: Ենթադրվում է, որ այդ անունը հայտնվել է բոլորովին վերջերս՝ 18-19 դարերում։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանի վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆրանսիական խոհանոցը: Մասնավորապես, հանրահայտ է եղել ցանցի վրա տապակած աղավնիներով մի կերակրատեսակ: Այդ կերակրատեսակը կոչվել է շատ պարզ`«աղավնիներ», այսինքն գոլուբցիներ: Կարծես թե միանգամայն պարզ է՝ միաժամանակ սկսել են տապակել «կեղծ աղավնիներ»՝ աղացած մսով լցոնված կաղամբի տերևներ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Իսկ ի՞նչ ասել գալուշկաների մասին, որը կաղամբի տերևների մեջ փաթաթված կորեկով միս է, և որը եղել է դեռ Պետրոս Մեծի ժամանակ:

Ռուսաց լեզվի մասնագետ Վլադիմիր Դալը իր բառարանում հավասար նշան է դնում գալուշկաների և գոլուբցիների միջև: Բացի այդ ֆրանսիացիները խորովել են ոչ միայն աղավնիներ, այլ նաև լորեր, իսկ ուտեստի անունը եղել է կրեպինետ: Գերմանական «Kohlblatt»՝ «կաղամբի տերև» բառից «գոլուբցի» բառի ծագման վարկածը մերժվել է բառարաններ կազմողների կողմից դեռ նախորդ դարում: Փոխարենը սերբ-խորվաթական «голубиħ» բառը, այսինքն պելմենին, ավելի մոտ է: Ամեն ինչ բարդանում է, եթե հիշենք թուրքական սարման, որն էլ իր հերթին մոտ է տոլմային` մսով և բրնձով լցոնված խաղողի տերևներին: Վիքիպեդիան Թուրքիան է համարում գոլուբցիների ամենահավանական հայրենիքը: Սակայն այդ իսլամական երկիրը լքելուց հետո գոլուբցիները շատ են փոխվել. խաղողի տերևների փոխարեն օգտագործվում է կաղամբ, ոչխարի մսի փոխարեն խոզի միս, բրնձի փոխարեն հնդկացորեն: Գոլուբցիներ կան նաև Հունաստանում: Նոր հունարենում դրանք պարզապես անվանում են «կաղամբի տոլմա», կարծես թե թուրքերի կողմից կերակրատեսակի գյուտի իրավունքը հաստատեն: Բայց հավանաբար հենց հույներն են (չնայած ոչ ժամանակակից, բայց հնագույն) գոլուբցիների առաջին լիարժեք գյուտարարները: Նման ուտեստի մասին առաջին անգամ հիշատակվել է Արիստոֆանեսի (ի դեպ ժանրի ստեղծողը) կատակերգությունում, որտեղ հերոսներից մեկը բացականչում է. «Ինձ կաղամբի տերևներ բեր խոզի մսով»: Ստեղծագործությունը վերաբերվում է մ.թ.ա 425 թվականինց: Սակայն ավաղ, հույները առաջինը չեն եղել:

Ի վերջո, Չինաստանում ամեն ինչ արվել և արվում է առաջինը: Երկնային կայսրության բնակիչները ձեզ կպատմեն մի անշնորհք գիտնականի մասին, որը գետն է ընկել 2000 տարի առաջ: Գետում գիշատիչ ձկներ են եղել, և աշակերտները վախեցել են, որ նրանք կուտեն իրենց ուսուցչին: Հետո խելացի երիտասարդները բրինձը փաթաթել են կաղամբի տերևների մեջ և նետել ջուրը: Իսկ մի «ուսանող» որոշել է փորձել այդ նոր ուտեստը և բարձր է գնահատել համը: Հաշվի առնելով այն, որ եթե կաղամբի բարակ շերտով բրնձ փաթաթեք, իսկ կողքին դնենք  սուշիի, ապա պարզ կդառնա գոլուբցիների նախատիպը, կպարզվի, որ սուշին և գոլուբցիները գործնականում հարազատներ են: Պարզվում է, որ տարբեր դարաշրջաններում, և տարբեր մայրցամաքներում, հայտնվել է մի պարզ խոհարարական լուծում, որն է մի փոքր խաշած հացահատիկը և թակած (հետագայում աղացած) միսը փաթաթել որևէ բանջարեղենով: Այդ ամենը կարող է տարբեր կերպ անվանվել, բայց էությունը նույնն էր: Բայց սա դեռ ամենը չէ: Գիտե՞ք, որ եղինջի կամ ծովաբողկի տերևները միսը թարմ են պահում երկու-երեք օրվա ընթացքում, նույնիսկ ամռանը: Քարանձավի մեր նախնիները գուցե և օգտագործել են այդ բույսերի խոշոր տերևները սննդի մնացորդները պահպանելու համար և արդյունքում ստացել գոլուբցիներ, կամ տոլմա:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular