ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանի հետ հարաբերություններում Եվրոպան խրամատների նման բաժանարար գծեր է դնում»․ Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Եվրոպայում բաժանարար գծեր են դրվում, ինչպես խրամատներն առաջնագծում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ռուսաստանի և Եվրամիության հարաբերություններում իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ։ Մեր ընդհանուր եվրոպական մայրցամաքում վստահության աննախադեպ ճգնաժամ է։ Եվրոպայում խրամատների նման բաժանարար գծեր են դրվում», - ասել է Լավրովը՝ Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ։

Նա նաև խոսել է միացյալ օրակարգերի սահմանափակ հեռանկարի մասին և հիշեցրել, որ դեռ 2010 թվականին պատրաստակամություն կար ՌԴ-ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հանձնաժողով ստեղծելու, սակայն Եվրամիությունը հրաժարվեց այդ գաղափարից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular