Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Հերացու փողոցը. վիճաբանություն սկսվեց քաղաքացիների միջև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր անհետ կորած զինծառայողների ծնողները Մխիթար Հերացի փողոցում, դիահերձարանի դիմաց ակցիա են սկսել՝ հայտարարելով, որ երկու օր առաջ բացահայտել են, որ Արցախից Հայաստան բերված զոհվածների մարմինների թվերի մեջ անճշտություն կա:
Հարազատներից Արսեն Ղուկասյանը նշեց, թե նոյեմբերի 23-ին Արցախի դիահերձարանից 21 մարմին է բերվել, բայց նշված թվերում ասվում է, թե մոտ 200 մարմին անհայտ տեղում է եղել: «Տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս, որ ասում էի՝ տարբեր տեղեր են պահել մարմինները՝ մորգերի սառնարաններ և այլն: Մենք հենց հիմա փակում ենք Հերացին վերևից և ներքևից, պիտի բոլորդ շուտ գաք, որովհետև մեր երեխեքի մարմինները պահել են, հիմա քիչ-քիչ հանում են ու չեն մտածել, որ կոդերով սա կբացահայտվի: Այսօրվա դրությամբ՝ 230 դիակ կա, մոտ՝ 400-407 մասունք: Սրանից մի քանի օր առաջ մեզ լրիվ այլ տվյալներ էին տալիս»:
Նշենք, որ ծնողները փակել են Հերացի փողոցը, որը դժգոհություն առաջացրեց վարորդների մոտ, որի արդյունքում վիճաբանություն սկսվեց ակցիայի մասնակիցների ու վարորդներից մեկի միջև:
Ոստիկանները քաղաքացիներին բաժանեցին: