ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի դաշինքը բծախնդրորեն է ընտրել իր ծրագիրն ու թիմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը վստահ քայլերով շարունակում է իր քարոզարշավը, ներկայացրել նախընտրական ծրագիրն ու ընտրացուցակի առաջին հինգ տասնյակ թեկնածուներին։ Հպանցիկ ուսումնասիրությունն էլ փաստում է, որ Քոչարյանի թիմը բծախնդրորեն է մոտեցել թե՛ ծրագրի ստեղծմանը, թե՛ թեկնածուների ցանկին։ Ավելին, անգամ նախընտրական ֆոտոսեսիայի համար հագուստն են բծախնդրորեն ընտրել, ինչը վկայում է ընտրողի նկատմամբ հարգանքի, քարոզչական ճիշտ աշխատանքի մասին։ Ակնհայտ է, որ «Հայաստան» դաշինքի հետ քարոզչության ոլորտի լուրջ մասնագետներ են աշխատում, որոնք մինչ այս պահը որևէ կիքս թույլ չեն տվել։ Ի տարբերություն իշխող «Քաղաքացիական պայմանագրի», որի քարոզարշավը, նախընտրական ծրագիրը, ընտրացուցակն ու առաջնորդը խղճահարույց տեսք ունեն։ Քարոզարշավին իշխող ուժի դրսևորած վարքը դրա վառ ապացույցն է։

«Հայաստան« դաշինքն ընտրողին է ներկայանում լուրջ, սոլիդ, իրենց ոլորտներում կայացած և հաջողակ մարդկանց ցուցակով։ Դե իսկ, առաջին հնգյակի մասին խոսելն ավելորդ է։ Ընտրական ցուցակը գլխավորում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին հաջորդում են ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԱԺ անկախ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Աննա Գրիգորյանը, կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը։ Ոչ պակաս կարևոր է նաև ընտրություններին մասնակցող թիմի վճռականությունը, այն վստահաբար փոխանցվում է նաև ընտրողին։ Ի դեմս Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի, Հայաստանի քաղաքացին տեսնում է հաղթող ուժի՝ կառավարման, կրթության, առողջապահության, մշակույթի, տնտեսության ոլորտների առաջատար մասնագետներով:

Կարեն Իսկանդարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular