ԱՄՆ-ում նախնական տուրքեր են մտցրել ռուսական ալյումինե փայլաթիթեղի նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmetalinfo.ru-ն գրում է, որ ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը նախնական հակադեմպինգային տուրքեր է սահմանել Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից և Ռուսաստանից ներկրվող ալյումինե փայլաթիթեղի նկատմամբ: Հետաքննության ընթացքում նախարարության պաշտոնյաները պարզել են, որ իբր այդ չորս երկրների ընկերությունները ալյումինե փայլաթիթեղը ԱՄՆ-ում վաճառում են զեղչված գներով:
Հայաստանի համար սահմանվել է դեմպինգի ամենաբարձր նախնական մակարդակ՝ 188.84%: Բրազիլիայից մատակարարների համար այն տատանվում է 13,87-63,05%-ների միջակայքում, Օմանի համար այն 4,03% է, իսկ Ռուսաստանի համար 62,18%:
Հետազոտվել են նաև թուրքական ընկերություններ, սակայն պարզվել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում նրանք ալյումինե փայլաթիթեղ չեն մատակարարել ԱՄՆ, հետևաբար, նրանց համար նախնական տուրքը սահմանվել է զրոյական:
Միևնույն ժամանակ, այս տարվա մարտին թուրքական ընկերությունների համար սահմանված էր արտահանման ապօրինի սուբսիդավորման 2.79% նախնական մակարդակ: Օմանի համար այդ ցուցանիշը գնահատվել էր 2.15%:
Հետաքննությունը, որը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերին, նախաձեռնել է «Ալյումինի ամերիկյան ասոցիացիան» և նրա անդամները, ներառյալ Graenges Americas, JW Aluminium և Novelis ընկերությունները: Նրանց խոսքով 2019 թվականին չինական փայլաթիթեղի դեմ բարձր հակադեմպինգային տուրքեր մտցնելուց հետո այլ երկրների մատակարարներն են շտապել զբաղեցնել ազատված տեղը ամերիկյան շուկայում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը