ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԺԴՀ-ն հայտնել է՝ որ պետությունն է իր «իրական հակառակորդը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի հակառակորդը ոչ թե Հարավային Կորեան է, այլ ԱՄՆ-ն, որը պարզապես «օգտագործում է» իր դաշնակցին, ասված է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալության հոդվածում, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։

«Մեր թիրախը ոչ թե հարավկորեական զորքերն են, այլ օվկիանոսից այն կողմ գտնվող ԱՄՆ-ն։ Այդ երկիրը, որը նախատեսում է իր հեգեմոնիայի նպատակն իրականացնել Հարավային Կորեայի միջոցով, դրսևորում է հիմար մարդու վարքագիծ»,- ասված է հոդվածում։

Հոդվածի համաձայն՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի իշխանությունները հստակ ցույց են տվել իրենց ագրեսիվ նկրտումները, և իրավունք չունեն խոսել ԿԺԴՀ-ի կողմից պաշտպանունակության ամրապնդման կամ ՄԱԿ-ի բանաձևերի խախտման մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են չեղարկել Սեուլի կողմից հրթիռների օգտագործման ուղեցույցները, որոնք ենթադրում էին ավելի քան 800 կիլոմետր հեռահարությամբ հրթիռների ստեղծման և օգտագործման սահմանափակումներ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular