ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր հասարակության բոլոր մեծ ու փոքր հրեշներին ստեղծել ենք հենց մենք՝ մեր տգիտությամբ. Վահե Տեր-Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Հայ-ամերիկյան առողջոության կենտրոնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Ես սխալ եմ, ու սխալ եմ ապրում
Սխալ է հավատալ ու անմնացորդ նվիրվել կենդանական բնազդներով առաջնորդվող ագրեսիվ հասարակությանը։ Երևի պետք էր ընդամենը մտածել սեփական շահի մասին...
Սխալ է տարիներով քարոզել ու սեփական օրինակով փորձել պայքարել կաշառակերության դեմ։ Երևի պետք էր դառնալ բոլորի պես ու մաքսիմալ շորթել...
Սխալ է տարիներով կրթել ու սովորեցնել, որ մարդիկ լինեն առողջ ու դաստիարակված։ Երևի պետք էր թողնել, որ իրենց տգիտության մեջ եփվեն ու հիվանդ վիճակում խեղճացած գան ու խնդրեն...
Սխալ է հնարավոր բոլոր պաշտոնների առաջարկներից հրաժարվել ու զբաղվել սիրած գործով ու սեփական առողջության գնով մարդկանց կյանք պարգևել։ Երևի պետք էր մի տաքուկ պաշտոն ձեռք գցել ու գազազած դեմքով «նալոգ» հավաքել...
Սխալ է քո ամբողջ թիմին արգելել մասնակցել պետական ծրագրերին ու պետության խեղճ ու կրակ բյուջեից թեկուզ մեկ լումա ստանալ։ Փոխարենը սեփական միջոցներից աջակցել պետական ծրագրերին։ Երևի պետք էր օգտագործել կապերը ու պետական փողերը ուտել, ուտել ու էլի ուտել...
Սխալ է տարիներ շարունակ սեփական ժամանակի ու ռեսուրսների հաշվին բացարձակ անշահախնդիր ծրագրեր իրականացնել ու մարդկանց կյանք փրկել։ Երևի պետք էր այդ ժամանակը ու միջոցները ընտանիքիս վրա ծախսել...
Սխալ է ՖԲ–ում չափերն անցած ու լկտիացած ծանոթ–անծանոթին մեղմորեն բացատրել, որ չի կարելի։ Պետք է միանգամից երեսին շփացնել, որ իրենց տեղն ու չափը իմանան ու մաքսիմումը գող կատվի պես սպասեն հերթական հիմարությանը ու ոգևորված լայքեն...
Սխալ է զոհված զինվորների մայրերի հետ ամիսներով աշխատել, իրենց վիշտն ու ցավը կիսել, որ նորից կարողանան մայրանալ։ Երևի պետք էր էտ ամեն ինչից հեռանալ ու մտածել, որ դրանով թող ինչ–որ ուրիշ մեկը զբաղվի...
Սխալ եմ ու դեռ շարունակում եմ սխալ մնալ, որովհետև սրտանց հուզվում եմ, երբ տաքսու վարորդը հրաժարվում է բժշկից գումար վերցնել (ոչ ես էի այդ մի քանի դրամից հարստանալու, ոչ ինքը), հուզվում եմ, երբ փողոցում քայլող աղջիկը բարի խոսքերի ներքո կոնֆետ է հյուրասիրում (ոչ ես էի կշտանալու, ոչ ինքը...), հուզվում եմ, երբ անծանոթ մարդիկ փողոցում ժպտալով բարևում են...
Հ.Գ.
Սպանել հրեշին դժվար չի։ Բարդ է հրեշ չդառնալ։ Մեր հասարակության բոլոր մեծ ու փոքր հրեշներին ստեղծել ենք հենց մենք՝ մեր տգիտությամբ, մեր անհիմն մեծամտությամբ ու մեր անսահման չարությամբ...
Ես սխալ էի՝ Դուք ճիշտ։ Ավելացրեք իմ անունը Ձեր հրեշների ցուցակում...»:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular