ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք հուշում են զարկերակային ճնշման լուրջ բարձրաման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զարկերակային բարձր ճնշումը ներկայում ամենավտանգավոր ու տարածված առողջական խնդիրներից մեկն է, որը զգալիորեն բարձրացնում է սրտանոթային համակարգի աշխատանքի այլ լուրջ խանգարումների, այդ թվում՝ սրտի նոպաների, գլխուղեղի կաթվածի ու անոթալայնանքի, ինչպես նաև կոգնիտիվ գործառույթների թուլացման ու երիկամային անբավարարության զարգացման հավանականությունը։ Նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել ու պահել արյան ճնշումը մշտական վերահսկողության տակ, քանի որ այդ ցուցանիշի հաճախակի տատանումները կարող են շատ վտանգավոր լինել, սակայն հիվանդությունը վերահսկողության տակ պահելու և բարդացումներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին այն ժամանակին ախտորոշել։

Զարկերակային գերճնշումը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք մարդիկ հազվադեպ են ժամանակին նկատում, ինչի պատճառով էլ այն ախտորոշվում է բավական ուշ։ Սա պայմանավորված է նրանով, որ հիվանդությունը կարող է զարգանալ առանց ակնհայտ ախտանշանների, իսկ առկա ախտանշաններն էլ հաճախ չեն վերագրվում այս խանգարմանը։ Այնուամենայնիվ գիտնականները ներկայացրել են մի քանի ախտանշան, որոնք կարող են հուշել արյան ճնշման բարձրացման ու անհապաղ մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին։

Ինչպես գրում է medikforum.ru կայքը՝ հղում անելով Express պարբերականին, եթե զարկերակային ճնշման մասին հուշող ախտանշանները դառնում են ակնհայտ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ դրանք հուշում են զարկերակային ճնշման լուրջ բարձացման մասին։ Բարձր ճնշումը ցույց է տալիս այն ուժը, որով արյունը ճնշում է գործադրում զարկերակների պատերի վրա։ Ժամանակի ընթացքում այդ ճնշման ու մշտական լարվածության հետևանքով անոթային հյուսվածքները կարծրանում են, կորցնում են առաձգականությունն ու ձգվելու կարողությունը, ինչի պատճառով զարկերակները նեղանում են։ Արդյունքում դրանցով ավելի քիչ արյուն է անցնում, ինչն էլ նպաստում է սրտամկանի հիվանդությունների զարգացմանը։

Մշտապես նորմայից բարձր ճնշումը վկայում է զարկերակային գերճնշման մասին, որը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ՝ լրջորեն վտանգելով մարդու առողջությունն ու կյանքը։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում նկատվում են որոշակի ախտանշաններ, որոնք հուշում են ճնշման ցուցանիշների լուրջ բարձրացման մասին։ Մասնագետների խոսքով՝ զարկերակային ճնշման լուրջ բարձրացման մասին հուշող ախտանշանների շարքին են դասվում գլխացավերը, գլխապտույտը, տեսողության մթագնումը և ավելի ուժեղ թվացող սրտխփոցը, որը կարող է զգացվել ականջներում նկատվող բաբախյունի տեսքով։

Վերոնշյալ ախտանշանները նկատելու դեպքում խորհուրդ է տրվում անպայման ստուգել զարկերակային ճնշման ցուցանիշներն ու անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետին։ Ընդ որում՝ զգոնությունը պահելն ու խնդիրը ժամանակին հայտնաբերելը հատկապես կարևոր է սրտանոթային հիվանդությունների զարգացման նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն ունենալու դեպքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular