ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն ուժեղացնում է դիվանագիտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության ֆոնին. Tehran Times

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիեննայում Իրանի միջուկային բանակցությունների ֆոնին` Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարֆին վերադարձրել է տարածաշրջան, գրում է Tehran Times թերթը։

Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը՝ թերթը նշել է, որ Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այց է կատարել Հարավային Կովկաս, որի շրջանակում այցելել է Ադրբեջան և Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից և տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո լարվածությունը կրկին աճել է՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններում, որտեղ, ըստ հայկական կողմի, ադրբեջանցիները խախտել են սահմանն ու 3,5 կիլոմետր առաջ եկել։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խատիբզադեն Հարավային Կովկասի երկու պետություններին կոչ է արել իրենց սահմանային վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով՝ հավելելով, որ Իրանը «ուշադիր և զգայուն կերպով հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զարգացումներին»:

Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ընթացքում Զարիֆը բարձրացրել է սահմանների հարցը։ Ալիևի հետ հանդիպման ընթացքում դիվանագետն ասել է․ «Այժմ դուք կարող եք պատմական դեր ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում»։

Երևան կատարած այցի ընթացքում Զարիֆը տեղեկացվել է սահմանային իրավիճակի մասին, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի ԺՊ-ն նշել է, որ Բաքվի նկատմամբ համաշխարհային լռության պայմաններում Ադրբեջանը ձգտում է «նոր աշխարհաքաղաքական իրողություն» ստեղծել։

Զարիֆը Կովկասն անվանել է «կարևոր տարածաշրջան», որի անվտանգության ապահովումը Իրանի ազգային անվտանգության խնդիրն է։ Նա երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն պահպանել, հարգել միմյանց սահմանները և երկխոսության միջոցով լուծել տարաձայնությունները:

Զարիֆը նաև ընդգծել է միջազգային սահմանները հարգելու և երկրների տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև սահմանների փոփոխությունից զերծ մնալու անհրաժեշտությունը`որպես Իրանի կողմից նախանշված կարմիր գիծ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular