ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ճանաչել վատ մարդկանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ դու նրան ուրախ պատմում ես, որ պատվիրատուն հիացած է քո աշխատանքից եւ քեզ շատ լավ նամակ է ուղարկել` շնորհակալությամբ, եւ սպասում ես, որ նա կուրախանա քեզ համար, կհպարտանա քեզնով: Իսկ նա ի պատասխան ասում է. «Երեւում է` դուրը եկել ես»: Իհարկե, երբեմն շոյիչ է` լսել, որ ինչ-որ մեկին դուր ես գալիս: Բայց այդ հայտարարության ենթատեքստն այնքան էլ հաճելի չէ: Կարելի է մտածել, թե ոչ ոք չի կարող քեզ գովել պրոֆեսիոնալիզմի համար, առանց մտածելու քեզ քարշ տալ անկողին:

Նա ասում է. «Այո, ես վատ եմ վարվել բայց ես գոնե հասկանում եմ, որ դա վատ է»: Նա ինչ է, ուզում էր ցույց տալ, որ դու հանդիպում ես հասուն անհատի հետ, մարդու, որն աշխատում է իր վրա եւ գիտակցում իր թերությունները: Իրականում դա այսպես է հնչում. նա նայել է իր ներսը, իր հոգում լիքը փտող աղբ է հայտնաբերել, ուսերը թափահարել է եւ առաջ է անցել:

Նա խոսում է խելացի հեղինակների եւ նորաոճ գրքերի մասին, որոնք նույնիսկ չի կարդացել, ուղղակի ինտերնետում կարդացել է արձագանքները: Դա մարդ է, որն ուզում է զիլ երեւալ, բայց պատրաստ չէ հանուն դրա մատը մատին խփել: Այդ պատճառով նրա համար ավելի հեշտ է խաբել եւ մտածել, որ քո խելքը չի հերիքի բացահայտելու իրեն:

Երբ դու սխալվում ես` երգի տողը մեջբերելիս, նա ծաղրական տոնով նորից է հարցնում, «Ի՞նչ: Ի՞նչ ասացիր: Հապա կրկնիր»: Եվ կուղղի քեզ` չթաքցնելով սեփական առավելության հանդիսավոր զգացումը: Նման մարդիկ սիրում են ինքնահաստատվել ուրիշի հաշվին: Եվ այն աղջկան, որն այնքան էլ ինքնավստահ չէ, կարող են հուզականորեն ճնշել:

Նա քեզ ներկայացնում է իր ընկերներին որպես իր ընկերուհին եւ քո մասին ոչինչ չի պատմում: Օրինակ, թե ինչպես ես աշխատում, որքան տաղանդավոր ես, որ հասել ես այնպիսի բաների, որոնցով հպարտանում ես: Դու գուցե եռակի Օլիմպիական չեմպիոնուհի ես, մարզի վաստակավոր կթվորուհի կամ էլ Բուկերի մրցանակի հավակնորդ, նրանց համար դու կմնաս այն «կարմրամազը, որը եկել էր Վասյայի հետ»: Եվ նույնիսկ եթե դու ուղղակի քնքուշ, համեստ աղջիկ ես, առանց կրծքիդ շքանշանների, նրանք ինչպե՞ս զրույց սկսեն քեզ հետ, եթե քո մասին ոչինչ չգիտեն, իսկ նա ոչ մի հուշում չի արել:

Նա քեզ օրվա կեսին սեռական բնույթի հաղորդագրություններ է ուղարկում եւ ինտիմ լուսանկարներ, երբ դու աշխատանքի ես կամ հասարակական վայրում եւ բոլորովին չես ուզում, որ ինչ-որ մեկն ուսիդ հետեւից տեսնի դա: Կամ էլ ուղղակի այլ գործերով ես զբաղված: Այդ ամենը գուցե զիլ է, բայց նախ նա կարող էր քեզ հարցնել, թե քեզ հենց այդ պահին հարմար է արդյոք նման նամակագրությունը:

Նա ընդհանրապես կին ընկերներ չունի, որովհետեւ նրանք հավանաբար բոլորը փախել են, երբ հասկացել են, թե նա ով է: Դա լուրջ ազդանշան է, եթե այլ կանայք չեն ուզում շփվել նրա հետ:

Նա իրեն համեմատում է քո նախորդ ընկերների հետ: Օրինակ, մերսում է քեզ ու հանկարծ ասում է. «Միշան հավանաբար այսպես չէր կարողանում, չէ՞»: Միշան հաստատ չէր կարողանում այսպես անսպասելիորեն փչացնել տրամադրությունդ, այնինչ դու մինչ այդ վայելում էիր մերսումը:

Նա քեզ կոպիտ մի բան է ասել քո ընկերներից ինչ-որ մեկի մասին: Եթե նրանցից որեւէ մեկը դեռ չի սպառնացել սպանել քեզ եւ հաշվեհարդար տեսնել ընտանիքիդ հետ կամ էլ այդպիսի մի բան, նա չպետք է վատ արտահայտվի այն մարդկանց մասին, որոնք կարեւոր տեղ են զբաղեցնում քո կյանքում, որոնց հետ դու ավելի վաղուց ես ծանոթ, քան նրա եւ որոնք քո կողքին կմնան, երբ վերջնականապես կռվես այս տղայի հետ:

                                                                                                           Աղբյուրը` Cosmo

 

- See more at: http://style.news.am/arm/news/30840/inchpes-tchanachel-vat-mardkanc.html#sthash.84AMjoSA.dpuf

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular