ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ սպան մտադրվել է հանձնվե՞լ Ադրբեջանին. զինվորականի կինը` ադրբեջանական լրատվամիջոցների հերյուրանքի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ադրբեջանական haqqin.az կայքը գրել է, որ  հայ սպա Նորայր Ժորայի Մինասյանը դիմել է Վահան Մարտիրոսյանին՝ խնդրանքով օգնություն ցուցաբերել և օգնել տեղափոխվել Ադրբեջան:

Վերջինս  ցանկություն է հայտնել Բաքվում մամուլի ասուլիս անցկացնել: 36-ամյա Ն.Մինասյանը ծառայել է №70179 զորամասում Նախիջևանի սահմանին: 2014թ. Մինասյանը ձերբակալվել է զորամասն ինքնակամ լքելու մեջ մեղադրանքով: Մինասյանը, ով այժմ գտնվում է Սոչիում, պատմել է, որ ձերբակալությունից հետո Երևանում գտնվող իր ընտանիքին սկսել են ճնշել հայկական իշխանությունները, և նա օգնություն է ակնկալում ադրբեջանական իշխանություններից:

ArmLur.am-ը տեղեկությունը ճշտելու  համար զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Մենք հիմա դա ուսումնասիրում ենք, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցների ասածներին պետք է շատ լուրջ վերապահումներով մոտենանք»:

Գևորգ Ալթունյանի խոսքով ՝ այս պահին կատարվում են ուսումնասիրություններ, ճշտվում է տեղեկությունը. «Հասկանանք, թե որքանով է համապատասխանում իրականությանը, հետո նոր հաղորդագրություն կտարածենք: Քիչ ավելի ուշ ամեն ինչ ավելի հստակ կլինի»:

ArmLur.am-ի հաջողվեց խոսել Նորայր  Մինասյանի կնոջ հետ: Նա մեզ վստահեցրեց, որ ամուսինը հայրենասեր մարդ է, ծառայել է Քարվաճառում, ունի նաև հեղինակած գրքեր, ֆիլմեր: Կինը բացառեց Ադրբեջանին հանձնվելու մտադրությունը վստահեցնելով , որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular