ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են դուրս բերել քաղցկեղածին տարրերն օրգանիզմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս ախտաբանության զարգացմանը նպաստող հիմնական գործոններից մեկը քաղցկեղածին տարրերի վնասակար ազդեցությունն է, ուստի դրա զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է առաջին հերթին հնարավորինս խուսափել նման վնասակար տարրերից ու դուրս բերել դրանք օրգանիզմից։

Ուռուցքաբան Իվան Կարասևի խոսքով՝ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք ունակ են մաքրել օրգանիզմը քաղցկեղածին տարրերից։ Ընդ որում՝ դրանց արդյունավետությունը հաստատվել է գիտափորձերի միջոցով, ուստի նման մթերքը կանոնավոր սննդակարգում օգտագործելը կարող է օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը նվազեցնելու շատ արդյունավետ միջոց լինել։ Սա է պատճառը, որ հակացուցումների բացակայության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անպայման ներառել դրանք ամենօրյա սննդակարգում։

Մասնագետը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք կօգնեն մաքրել օրգանիզմը վնասակար քաղցկեղածին տարրերից։ Դրանց շարքին են դասվում․

Սխտորը

Այս օգտակար մթերքը պարունակում է բաղադրիչներ, որոնք պայքարում են քաղցկեղածին տարերի դեմ։ Այն, մասնավորապես, արդյունավետ է այն տարրերի դեմ պայքարում, որոնք բարձրացնում են օնկոլոգիական այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին են մաշկի քաղցկեղը, թոքերի քաղցկեղն ու կոլոռեկտալ քաղցկեղը։

Բրոկոլին

Սննդակարգում այս համեղ ու օգտակար բանջարեղենի գործածությունն արդյունավետ կերպով պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից, իսկ այս հիվանդությունը համարվում է քաղցկեղի ամենատարածված ու վտանգավոր տեսակներից մեկը։

Ամբողջական հացահատիկը

Ամբողջական հացահատիկն ու ամբողջահատիկ մթերքը պարունակում են յուրահատուկ միացություններ (օրինակ՝ մանրաթելեր, ֆիտոէստրոգեններ), որոնք նպաստում են վնասակար քաղցկեղածին տարրերի դուրսբերմանն օրգանիզմից՝ այդ կերպ նվազեցնելով քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Ցիտրուսային մրգերը

Թուրինջը պարունակում է մոնոտերպեններ կոչվող միացություններ, որոնք նվազեցնում են քաղցկեղի մի շարք տեսակների զարգացման հավանականությունը։ Բացի այդ, նարնջի ու կիտրոնի մեջ պարունակվող լիմոնենը խթանում է լիմֆոցիտների ակտիվությունը, իսկ այս իմունային բջիջները ոչնչացնում են քաղցկեղի բջիջները։

Վերոնշյալ սննդամթերքի տեսակներից բացի ուռուցքաբանն այս ցանկում է ներառել նաև սնկերը, կտավատի յուղը, ծովային ջրիմուռները, լոլիկը, կանաչ թեյն ու խաղողը, ուստի դրանք սննդակարգում ներառելը ևս շատ օգտակար կլինի։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular