ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առավել քան երբևէ ճիշտ է ասել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանը տասնյակ ուղեկցող մեքենաներով, բոլոր քաղաքացիների համար ճանապարհները փակելով, վախեցած, միայն 1-2 լրատվամիջոցի հետ այցելել է Սարդարապատ: Մի խոսքով՝ հերթական «բարձունքն է գրավել», այսինքն՝ այս անգամ էլ իրականացրել է «Սարդարապատի առումը» օպերացիան: Հետո Երևանի վարչական շրջաններից մի քանիսում կազմակերպել է շոու՝ «կողմնակիցների հետ հանդիպում» անունով, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ, ընդ որում, մեր տեղեկություններով, մեծամասամբ թաղապետարանի աշխատակիցներ:

Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, դարձյալ արդարացել է, մեղքը բարդել այլոց վրա, հերթապահ ձևակերպումներ արել, ակնհայտ ստերի հերթական չափաբաժինը նետել, բայց այդ ամբողջի մեջ միակ ուշագրավ արտահայտությունն ու միակ տրամաբանական, հասկանալի միտքը, որն արել է, հետևյալն է. «Մենք ամաչելու ոչ մի բան չունենք»: Իրականում, շատ իզուր էր մեր հանրությունը նրան երեկ ողջ օրը անարգանքի սյունին գամում այսպիսի արտահայտության համար: Փաշինյանը, առավել քան երբևէ, ճիշտ է ասել ու բացառիկ անկեղծ է գտնվել: Նախ՝ հասկանանք՝ ամաչելու համար ինչ պետք է ունենալ: Առաջին՝ հասկացողություն ու բանականություն, երկրորդ՝ բարոյականություն, երրորդ՝ արժանապատվություն, չորրորդ՝ պարզապես ամաչելու ունակություն:

Ըստ էության, սա պարզապես ինքնախոստովանություն է, որ իրենք այս ամենը չունեն: Դժվար է սա այլ կերպ գնահատել, քանզի չի կարող որևէ մարդ ամոթի զգացողություն չունենալ, երբ քո և միայն քո պատճառով պատերազմ է հրահրվել, հազարավոր զոհեր են եղել, Հայրենիքի մի հատվածի 75 տոկոսն է կորսվել, երկրիդ սահմաններին թշնամին «զվռնում» է: Կրկնում ենք՝ խոսքը գոնե ամոթի մասին է: Դեռ չենք խոսում պատասխանատվության ու մեղավորության զգացման մասին: Մնում է հասկանալ, թե մեր երկրում քանի մարդ կգտնվի, որ այսքանից հետո Փաշինյանի փոխարեն իր վրա կվերցնի մեղավորությունն ու պատասխանատվությունը և հետագա ողջ կյանքը կապրի ամոթի զգացումով...

Հ.Գ.- Հա, ի դեպ, Փաշինյանն իրենց մասին խոսելիս նույնիսկ «ազնիվ» բառն է օգտագործել: Այսպիսի երևույթ նույնիսկ երևակայության մեջ է անհնար հորինել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular