ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր Հայաստանի աղմկոտ հրաժարականները. ովքեր և ինչ պատճառով հեռացան պաշտոններից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Lurer.com-ը գրում է.

Նոյեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում տեղի ունեցան մեկ տասնյակից ավելի պաշտոնանկություններ, և այդ պաշտոնյաներից 4-ն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ էին:

«Իմ քայլը» խմբակցության անդամներ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Լուսինե Բադալյանը նշեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, բայց կգործեն որպես անկախ պատգամավորներ, մինչդեռ պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց, որ դնում է պատգամավորական մանդատն` ընդգծելով, որ որոշումը կայացրել է վաղուց, ինչը պատերազմի պատճառով հետաձգվել էր:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարակ Սիսեռյանը իրենց հրաժարականի մասին ֆեյսբուքում գրառում արեցին Նիկոլ Փաշինյանի` կեսգիշերն անց արված գրառումից հետո, որում, դիմելով զինծառայողներին, վարչապետը նշում էր, թե պետք է «վերջնականապես լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»:

Պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրին նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը,, Արտակ Ապիտոնյանը, ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Կարեն Միրզոյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Մանդատը վայր դրեց նաև Երևանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` նոյեմբերի 8-ին, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, որից հետո հրաժարական ներկայացրեց ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանը, վարչապետի աշխատակազմի աշխատակից Տաթևիկ Սողոյանը, ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակի վարչության պետ Աշխեն Բեգլարյանը, Շրջակա միջավայրի նախարարաի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանը: Իր դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Սակայն, հրաժարականների շքերթը Հայաստանում տեղի էր ունենում նաև մինչ կապիտուլյացիոն ակտի ստոգրագրումը:

 Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հրաժարական տվեցին և հեռացան ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ, հետո մեկ ամսով խորհրդական դարձած Վալերի Օսիպյանը: Ոստիկանապետի տեղակալ Քոչարյանն էլ հեռացավ, որովհետև համարձակվել էր ոլորտային խնդիրների վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնել, որը իշխող պոպուլիստական ռեժիմի վերնախմբի ասածին չէր համընկնում:

Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականին, մի քանի օր անց հետևեց՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանինը: Առաջինի պաշտոնն ու դիրքը անհամեմատելի են երկրորդինի հետ, տարբեր գործիչներ են, տարբեր անհատներ: Բայց երկուսն էլ նկատելի էին, մանավանդ, որպես իշխանափոխության հետևանքով իրենց զբաղեցրած պաշտոններին հայտնված անձինք: ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայության պետ, այդ ոլորտի իրական պրոֆեսիոնալ Գրիգորի Հայրապետովն էլ ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Անհայտ մնաց նաեւ վարչապետի նախորդ գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի հեռացման պատճառը: Այսինքն՝ մի քանի ամսվա ընթացքում երկու մարդ հեռացան երկրի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնից, բայց պատճառները մնացին անհայտ:

Փաշինյանի հետ բնապահպանական ոլորտում ունեցած անհամաձայնության պատճառով աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և փոխնախարար Վարդան Մելիքյանը:

Տնտեսական քաղաքականության հարցերում Փաշինյանի հետ անհամաձայնության արդյունքում աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Փաշինյանի վարած քաղաքականության հետ սկզբունքորեն համաձայն չլինելու արդյունքում հրաժարականի դիմումներ էին ներկացրել Շիրակի , Սյունիքի, Կոտայքի մարզպետները, Գեղարքունիքի փոխմարզպետը: Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Երեկ հայտնի դարձավ, որ շրջանառվող նոր հակայակական փաստաթղթի մասին լուրերի ֆոնին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԳՆ նախարար Արա Այվազյանը:

Ինչպես երևում է՝ սա դեռ վերջը չէ և հրաժարականների շքերթը շարունակվելու է: Փաստենք, որ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ անհամաձայնության արդյունքում երեք տարում ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են լքել իրենց պաշտոնները, քան վերջին տաս տարիների ընթացքում՝ միասին վերցրած...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular