ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը կրկին հարաբերություններն են պարզում սահմանին. Коммерсантъ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն արագորեն սրվում է: Հինգշաբթի գիշերը ադրբեջանական զինուժը գերեվարել է 6 հայ զինծառայողի՝ նրանց որակելով «դիվերսանտներ»: Երևանը մեղադրել է ադրբեջանական կողմին հայկական տարածքում մարդկանց առևանգելու համար: Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել  է, որ սրացումը հնարավոր չէ դադարեցնել առանց արտաքին միջամտության. նա առաջարկել է սահմանին դիտորդներ տեղակայել Ռուսաստանից կամ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ցանկացած այլ երկրից: Շուտով պարզվել է, որ նույնիսկ կառավարության ոչ բոլոր անդամներն են կիսում  Փաշինյանի դիրքորոշումը. երեկոյան հետևել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականը:

Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ 6 զինծառայող գերեվարվել է «սահմանից 800 մետր հեռավորության վրա ինժեներական աշխատանքներ իրականացնելիս»: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջանում, որը սահմանակցում է Արցախի Քարվաճառի շրջանի հետ:

Աղբյուրը նկատում է, որ մինչ վերջերս այս սահմանը ձևական էր. Քարվաճառի շրջանը գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) վերահսկողության տակ: Այնուամենայնիվ, այժմ սահմանի այս հատվածը դարձել է գրեթե ամենալարվածը ՝ Սյունիքի հետ հավասար, որտեղ մի քանի շաբաթ շարունակվում է երկու երկրների զորքերի դիմակայությունը:

Մայիսի 25-ին, ըստ Երևանի, սահմանին սպանվել է 32-ամյա սերժանտ: Ադրբեջանում  պնդում են, որ նա մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Նոր, պոտենցիալ շատ ավելի պայթյունավտանգ դեպքը իրավիճակն էլ ավելի է շեղում սրման ուղղությամբ, գրում է «Կոմերսանտ»-ը:

«6 հայ զինծառայող առևանգվել է Հայաստանի տարածքից, ոչ թե գերի է վերցվել: Դա արվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում, որտեղ նրանք սահմանի կարգավորման, սահմանային տարածքի ականապատման աշխատանքներ են իրականացրել»,-կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Աղբյուրը հատկանշական է համարում, որ նույն «առևանգում» եզրույթն օգտագործվել է նաև Հայաստանի դատախազությունը, որը քրեական գործ է հարուցել:

Հայաստանի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ադրբեջանցի զինվորների ընդհանուր թիվը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում չի գերազանցում 1000-ը»: Նա խոստովանել է, որ «եթե ուժի դիմելու որոշում կայացվի, նրանք կոչնչացվեն», բայց մինչ այժմ փորձում են խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Գեներալ Ասրյանը վստահություն է հայտնել առ այն, որ ռազմական բախման դեպքում հայկական զորքերը կհաղթեն. «Մենք նրանց շրջապատել ենք 3 կողմից, նրանց մատակարարման ուղիները մեր հսկողության տակ են, իսկ անձնակազմը՝ մեր նշանառության տակ»: Գեներալը հստակեցրել է, որ ի սկզբանե Ադրբեջանին ընդամենը 1 ժամ  էր տրվել ռազմագերիներին վերադարձնելու համար, բայց այնուհետև Ստեփանակերտի ռուս խաղաղապահները կապվել են հայկական կողմի հետ, ուստի Երևանում հրաժարվել են կտրուկ քայլերից:

Աղբյուրը նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ, ինչպես սովորաբար է լինում, կտրուկ հակադարձ պատկերացում է տեղի ունեցածի վերաբերյալ, նրանք գերեվարված անձանց համարում են «դիվերսիոն խմբերի մի մաս»:

«Դեպքն իսկապես ուներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական հարթություն: Օրինակ՝ Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքի իր համախոհները զերծ չեն մնացել երկրի դաշնակիցների, մասնավորապես ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քննադատությունից, որին նախկինում Երևանը դիմել էր օգնության խնդրանքով (բայց այն դեռևս չի ստացել): Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դժգոհ է այս կազմակերպությունում որոշումներ կայացնելու արագությունից: Իսկ սահմանին տեղի ունեցած միջադեպի լուրից հետո, խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գործընկերներին կոչ է արել «հստակ արձագանքել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին». «Մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ը կարձագանքի անհապաղ. արձագանքի դանդաղեցումը կամ բացակայությունն է, որ հանգեցնում է նման իրադարձությունների»,-ասել էր Մակունցը:

Համակրանքը Փարիզի հանդեպ, որը նախկինում խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայ-ադրբեջանական սահմանի հարցը բարձրացնելու հնարավորության մասին, իսկապես աճում է և գրեթե հավասարվել է Ռուսաստանի հանդեպ համակրանքին:

Օրինակ, Հայաստանում Gallup International-ի գործընկեր MPG ընկերության վերջին հարցման համաձայն, մայիսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հարցվածների 38,3%-ն ասել է, որ ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը, 31,3%-ը`Ֆրանսիայի, 23,8%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի իրենց, իսկ 11,4%-ը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: ՀԱՊԿ-ն այս ցուցակում միայն 5-րդն է՝ 7,2% ցուցանիշով:

Այսպես թե այնպես, դե-ֆակտո, առաջացած ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի Մոսկվայում: Հենց այնտեղ էր հինգշաբթի օրը գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը»,-գրում է աղբյուրը:

Միևնույն ժամանակ,  Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: «Ռուսական կողմը վերահաստատել է իր կոչը կողմերին բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առաջացող խնդիրները: Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում:

Դեռ դժվար է ասել, թե ինչպիսի փոխզիջման կարող են գալ կողմերը, որոնք կրկին հայտնվել են ռազմական բախման եզրին:

Բայց Փաշինյանը, որը հինգշաբթի օրը անձամբ է այցելել Կութ գյուղ և հեռադիտակով ուսումնասիրել է սահմանը, արդեն հայտարարել է իր ծրագրի մասին: Ելույթ ունենալով երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում ՝ նա ադրբեջանական կողմին առաջարկել է անհապաղ հետ քաշել ստորաբաժանումները իրենց նախնական դիրքեր և պատրաստ է նույնը հանձնարարել իր  զինվորականներին: Իրավիճակը տեղում վերահսկելու համար նա առաջարկել է դիտորդներ տեղակայել Ռուսաստանից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող այլ երկրից (այսինքն՝ ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից): Դրանք պետք է օգնեն հստակեցնել, թե որտեղով է անցնում սահմանագիծը: Ամփոփելով՝ Փաշինյանը նշել է, որ եթե Ադրբեջանը վստահ է իր ճշմարտացիության մեջ, ապա պետք է համաձայնի այս ծրագրին:

Ճիշտ է, նույնիսկ Հայաստանի ղեկավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են վստահ Նիկոլ Փաշինյանի ճշմարտացիության մեջ: Ծրագրի հրապարակումից մի քանի ժամ անց հայտարարվել է, որ հրաժարական է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից:

Պաշտոնապես այս քայլի պատճառների մասին չեն տեղեկացրել: Սակայն «Կոմերսանտի» տեղեկացված զրուցակիցը Հայաստանի պետական կառույցներում դա կապել է Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունների հետ: Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քննարկելով կամավոր պաշտոնանկության հնարավոր պատճառները, նշել է. «Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներից. նա նրանց գործողության ազատություն չի տալիս, բայց ձախողման դեպքում ամբողջ մեղքը բարդում է նրանց վրա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular