Պաշտոնական․ Պիրլոն լքեց Յուվենտուսը
ՍՊՈՐՏ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն հեռացավ թիմից: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անդրեա Պիրլոն գլխավորում էր «Յուվենտուսը» 2020 թվականի հուլիսի 30-ից: Պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի ամառ:
«Շնորհակալություն, Անդրեա: Սրանք առաջին բառերն են, որոնք մենք բոլորս պետք է ասենք այս յուրահատուկ փորձի ավարտին: Մի քանի ամիս առաջ համաշխարհային ֆուտբոլի կուռք Անդրեա Պիրլոն սկսեց նոր արկածախնդրություն «Յուվենտուսի» պահեստայինների նստարանին, որն առաջինն էր որպես գլխավոր մարզիչ:
Սա նախ և առաջ համարձակություն է պահանջում, ինչպես նաև սեփական հնարավորությունների գիտակցում, նամանավանդ հազարավոր դժվարությունների միջև ընկած ժամանակահատվածում: Անդրեան նույնն արեց. նա սկսեց (և դրանում մենք համոզված ենք. մարզչի կարիերան փայլուն կլինի) տրանսֆորմացիայի, ձգտման և կառավարման ուղի՝ խաղադաշտում իր գաղափարներն ու չեմպիոնական փորձը փոխանցելու ճանապարհով:
Եվ քանի որ ֆուտբոլում հաղթանակները կարևոր են, հիշենք, որ մի քանի ամիս անց նրա «Յուվենտուսը» երկու գավաթ է նվաճել և փայլուն հաղթանակներ տարել «Սան Սիրոյից» «Կամպ Նոու»՝ ամենահեղինակավոր խաղադաշտերում:
Այս ամենի համար՝ քաջության, գործին նվիրվածության, կրքի, որը նա տալիս էր ամեն օր, ձեռք բերված հաջողությունների համար, մենք անկեղծորեն երախտապարտ ենք», – ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:
Անդրեա Պիրլոյի գլխավորությամբ «ծեր սենյորան» նվաճեց Իտալիայի գավաթն ու Սուպերգավաթը: