ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր «բոբո»՝ ժողովրդին ահաբեկելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեփական խայտառակ ձախողումները արդարացնելու համար ապաշնորհ իշխանությունն իր կառավարման ողջ ընթացքում դիմել է հին ու փորձված մեթոդի՝ մեղավորներ է նշանակում իրենից դուրս։ Եթե երեք տարի շարունակ «բոբո»-ի դերում բացառապես նախկին իշխանություններն էին, որոնց մեղադրում են հնարավոր բոլոր մեղքերում, նույնիսկ փաշինյանականների ապիկարության կամ դավադրության պատճառով պարտված պատերազմում, ապա այսօր նախկիններին նոր «մեղավոր» է գումարվել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Իշխանականների և նրանց սազանդարների տրամաբանությամբ, ՀԱՊԿ-ն է մեղավոր բոլոր ձախողումների, ապիկար կառավարման, դիվանագիտական խայտառակ ձախողումների, պետական ինստիտուտների տոտալ վարկաբեկման և ձախողման համար։

ՀԱՊԿ-ից դժգոհությունները գեներացվում են ընդհուպ վարչապետի պաշտոնակատարի մակարդակով։ Ճիշտ է, թեպետ Փաշինյանն ինքն էլ վախենում է կորցնել Մոսկվայի բարեհաճությունը, բայց նրա կողմնակիցները, հատկապես արևմտյան գրանտներով սնվող, առիթը բաց չեն թողնում տարածելու նոր »բոբո»-ի մասին քարոզչական թեզը։ Գեղցու այս խորամանկությունն աննկատ մնալ չի կարող, հատկապես անվտանգային դաշինքի գործընկերների կողմից։ Նրանք, առանց այն էլ խանդավառված չեն գործող իշխանությունների վարքից, իսկ հիմա առավել ևս այսպիսի պահվածքը խնդիրների է հանգեցնելու Հայաստանի համար։ Իհարկե, դա որևէ կերպ չի կաշկանդում Նիկոլ Փաշինյանին ու նրա կողմնակիցներին։ Այդ մարդիկ վաղուց ապացուցել են, որ միայն մի խնդիր են լուծում՝ ոչնչից չխորշելով պահպանել իշխանությունը։ Թե այդ ճանապարհին ինչ ահռելի վնաս կհասցնեն ՀՀ շահերին, գործընկերների հետ հարաբերություններին, նրանց քիչ է հուզում։

Տարոն Հովսեփյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular