ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնա՞լ արտահերթի, թե՞ ոչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին երեք շաբաթից մի փոքր ավելի ժամանակ է մնացել, սակայն իրադարձությունների ակնթարթային զարգացումները վտանգի տակ են դրել ոչ միայն այդ ընտրությունները, այլև Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես։ Ամեն ժամը, ամեն րոպեն նորանոր խնդիրներ ու վտանգներ են բերում Հայաստանի համար։ Ըստ էության, վտանգավոր է դառնում իշխանափոխությունը նույնիսկ ընտրությունների միջոցով, ինքնապաշտպանական բնազդ ունեցող հանրությունը հենց այսօր, հենց հիմա ոտքի կկանգներ, աթոռներից կպոկեր ապիկարների այս իշխանությանը, հուսահատ ջանքեր կգործադրեր երկրի անկումը շեղելու համար։ Ամեն րոպեն տարածքային, մարդկային, տնտեսական, քաղաքական ու բարոյական նոր կորուստներ է բերում Հայաստանի Հանրապետությանը։

27 քաղաքական ուժ, 3 հազար թեկնածուներ ինքնամոռաց պատրաստվում են ընտրությունների, մի քանի մանդատ ձեռք գցելու, սեփական բարեկեցությունն ապահովելու մոլուցքով։ Իսկ այդ ընթացքում պետությունն արնաքամ է լինում։ Այս արատավոր ընթացքը պետք է կանգնեցնել ամեն գնով, այլապես հետևանքները ոչ միայն ողբերգական, այլև ընդհանրապես անդառնալի են լինելու, հարցականի տակ է դրվելու մեր պետության գոյությունը։ Հայաստանը երբեք այսքան բարդ վիճակում չի եղել, և հայ հանրությունն էլ երբեք այսպիսի խորը թմբիրում չի հայտնվել։ Աննախադեպ մի իրավիճակ է, երբ պետությունը մեծ լոնքերով գնում է դեպի ձախողում, իսկ հանրությունը, փոխանակ միջոցներ ձեռնարկի այդ չարագուշակ ընթացքը կանգնեցնելու, լիովին թուլացել և հաճույք է ստանում այդ իրավիճակից։ Միգուցե պետությունները հենց այսպես են կործանվո՞ւմ։ Ամեն դեպքում, չէինք ցանկանա, որ տասնամյակներ անց որևէ նոր աճեմօղլու գիրք գրի պետությունների կործանման մասին, որպես օրինակ բերի Հայաստանին, իսկ որպես պետության ձախողման պատճառ նշի հանրային թմբիրը։

Կարեն Իսպիրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular