ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ Նիկոլը, կա՛մ Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին իրադարձություններն այնքան սրընթաց ու գլխապտույտ արագությամբ են զարգանում, որ անհնար է կանխատեսել անգամ վաղվա օրը, ուր մնաց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը։ Ըստ էության, վճռվում է Հայաստանի Հանրապետության գոյության հարցը, իսկ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երկիրը գլորում են անդունդը՝ փորձելով ամեն գնով պահպանել իրենց իշխանական լծակները։ Հայ զինծառայողների գերեվարումը, վարչապետի պաշտոնակատարի անատամ պահվածքը և նրա հնչեցրած «փոխշահավետ» առաջարկը ոչ այլ ինչ են, քան նոր մեխեր պետության դագաղի վրա։

Ադրբեջանական զինված հրոսակներին պատժելու, ՀՀ ինքնիշխան տարածքից վտարելու կամ գերի վերցնելու փոխարեն Փաշինյանը նոր հնարավորություն է տալիս «կիրթ» Ալիևին լկտիանալու, Հայաստանից նոր տարածքներ պոկելու համար։ Եվ գնալով ակնհայտ է դառնում, որ զարգացումները խոշոր դավադրության մի մաս են, որի իրականացման համար իշխանությունները կանգ չեն առնելու ոչնչի առաջ։ Պետականության կործանման նրանց ծրագրում կարևոր դեր ունեն նաև իրենց անկիրթ, հայհոյախոս կողմնակիցները, որոնք բոլորովին չեն գիտակցում սպառնացող վտանգները։ Իսկ Փաշինյանի մի հրահանգով պատրաստ են սոցցանցերում հարձակվել բոլոր ընդդիմախոսների, սթափության կոչեր անողների վրա, հոշոտել քաղաքական հակառակորդներին։

Ժողովրդավարություն հաստատելու կոչերով իշխանությունը զավթած նախկին լրագրող Փաշինյանն այն աստիճանի է կտրվել սեփական ժողովրդից, և այնքան ահաբեկված է, որ նույնիսկ Հանրապետության օրն արգելել է լրագրողների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Զարմանալի չէ, որ նման պայմաններում անգամ արտգործնախարարն է հրաժարական տալիս։ Ողջամիտ մարդու համար անհնար է մնալ և աշխատել մի մարդու հետ, որը պետությունը կառավարում է ոչ թե երկարաժամկետ ծրագրերի ու հմուտ խորհրդականների, այլ այսրոպեական հիստերիայի նոպաների պոռթկումներով։ Մի բան հստակ է, անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի ողբալի վիճակում չի եղել, երբեք այսքան լուրջ մարտահրավերների չի բախել, և այդ ամենը մի ապիկարի պատճառով։ Հայաստանի քաղաքացին պետք է գիտակցի, այսօր կա՛մ պիտի Նիկոլի իշխանությունը ավարտվի, կա՛մ Հայաստանի Հանրապետությունը։

Գագիկ Կարապետյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular