ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկ Մյասնիկովը ներկայացրել է քաղցկեղի մասին հուշող արտասովոր ախտանշան, որը հաճախ է անտեսվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց վաղ ախտորոշումը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, մինչդեռ շատ հաճախ մարդիկ չեն նկատում հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշանները, ինչի հետևանքով էլ այն չափազանց ուշ է հայտնաբերվում։

Այս հիվանդությունը ժամանակին ախտորոշելու և բարեհաջող բուժելու համար հարկավոր է տարբերել դրա վաղ փուլերի մասին հուշող ախտանշաններն ու դրանց առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկին, սակայն խնդիրն այն է, որ այս հիվանդության զարգացման վաղ փուլերում ի հայտ եկող ախտանշաններն առաջին հայացքից կարող են անկարևոր թվալ ու չմտազուգորդվել այս հիվանդության հետ, ինչի պատճառով շատերը դրանք պարզապես անուշադրության են մատնում։

Ռուս հանրահայտ բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» («Россия 1») հեռուստաալիքի եթերում ներկայացրել է նման արտասովոր ախտանշաններից մեկը, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու սկսել անհրաժեշտ բուժումը։ Խոսքը դիսֆագիայի՝ կլման ակտին խանգարող ինչ-որ բանի առկայության զգացողության մասին է, որը կարող է նախազգուշացնել կերակրափողի քաղցկեղի մասին։ Ընդ որում՝ օնկոլոգիական հիվանդությունների դեպքում այս զգացողությունը շատ արագ սրվում է, ուստի որոշ ժամանակ անց մարդը կարող է դժվարանալ կուլ տալ ոչ միայն կոշտ սնունդը, այլև հեղուկը։

Մյասնիկովի խոսքով՝ դիսֆագիան կարող է հուշել առողջական այլ խնդիրների մասին ևս, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Այս խանգարումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն օնկոլոգիական հիվանդությունով, այլև հոգեսոմատիկ խանգարումներով, ուստի հստակ պատճառը պարզելու համար հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։

Միևնույն ժամանակ մասնագետը նաև հավելել է, որ կերակրափողի քաղցկեղի զարգացմանը նպաստող գլխավոր գործոններն են ծխախոտի գործածությունը, ալկոհոլի գործածությունը, օրգանիզմում Helicobacter pylori բակտերիայի առկայությունը, բերանի խոռոչի վատ հիգիենան, ինչպես նաև կծու և մարինացված մթերքի չարաշահումը, ուստի հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել վերոնշյալ գործոններից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular