ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծես թե ամեն բան արվում է Փաշինյանի վարկանիշը մաշեցնելու համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ հասարակությունը ժամանակ առ ժամանակ ծանր հոգեբանական հարված է ստանում սահմանից եկող լուրերի պատճառով: Երեկ առավոտյան պայթեց 6 հայ զինվորականների գերեվարվելու մասին լուրը, իրադարձությունները գնալով լարվեցին ու հասան այնտեղ, որ սահմանամերձ գոտի այցելեց անձամբ Նիկոլ Փաշինյանը ու տեղում ծանոթացավ վիճակին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ բանակը պատրաստ է ու ցանկացած պահի հրամանի դեպքում կարող է մաքրել ՀՀ սահմանները ներխուժած ադրբեջանական բանակին. այս մասին երեկ հայտնեց նաեւ ԳՇ պետի տեղակալը: Ակնհայտ է, որ սպառվում է ոչ միայն զինվորականների, այլեւ քաղաքական ղեկավարության համբերության բաժակը, ու ստեղծված իրավիճակը կարող է տանել հայ-ադրբեջանական նոր բախումների:

Այս իրավիճակում այնքան էլ հասկանալի չէ Ռուսաստանի դիրքորոշումը, որը տարածաշրջանում հանդես է գալիս արբիտրի դերում, սակայն կա՛մ չի կարողանում ազդել Բաքվի վրա, որպեսզի կանխի ադրբեջանական զինուժի պրովոկացիաները, կա՛մ չի ուզում: Ակնհայտ է, որ, ի տարբերություն 2016թ.-ի ապրիլյան եւ 2020թ-ի 44-օրյա պատերազմի, այս անգամ Հայաստանի ներսում միասնականություն չկա, քաղաքական ուժերը ջանք չեն խնայում քննադատել գործող իշխանություններին, ինչն ավելի է բորբոքում, եթե չասենք՝ հուսալքում ժողովրդին` ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ երկրի ներսում: Մյուս կողմից` արտահերթ ընտրությունների թեման առաջ է բերվել ոչ ընդդիմության կողմից, ու, թերեւս, ազգովի թողած առաջնայինը, ընկել ենք երրորդական կամ չորրորդական հարցերի հետեւից:

Եթե մի կողմ դնենք դավադրության տեսությունները եւ հեռու գնանք մերձիշխանական մեր աղբյուրների այն պնդումներից, համաձայն որոնց՝ այս ամենն արվում է ներսի ու դրսի որոշ շրջանակների պայմանավորված «պասերով», որպեսզի հունիսի 20-ին Փաշինյանը պարտվի ընտրություններում, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս իրավիճակում քաղաքականապես միակ տուժողը գործող իշխանությունն է, որի վարկանիշն ամեն գնով մաշեցնում են արտաքին ու ներքին ուժերը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular