ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև․ Բաց նամակ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Այսօր Նաիրիտի ցույցերը համակարգող խումբը հայտարարություն է տարածել։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
 
Բաց նամակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր և բարերար Սամվել Կարապետյանին
 
Հարգելի պրն․ Կարապետյան,
 
Ձեզ են դիմում Նաիրիտ գործարանի նախկին և ներկա աշխատակիցները՝ հուսալով, որ կընդառաջեք մեր կոչ-խնդրանքին։
 
Ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի՝ 2015թ ապրիլի 7-ի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմումը նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց, և գործարանը սնանկ ճանաչվեց:
 
Վճիռն անսպասելի և անասելի ցավոտ էր մեր՝ նաիրիտցիներիս համար, որոնք մի ամբողջ կյանք են ապրել Նաիրիտում, իրենց անտրտունջ և նվիրված աշխատանքով Հայաստանի պատիվը մշտապես բարձր են պահել խորհրդային և միջազգային շուկաներում Նաիրիտի բարձրակարգ կաուչուկի արտադրանքով։
 
Ինչպես գիտենք, բոլորովին վերջերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը, ժամը 15։00-ն։
 
Հայտնի է, որ վերջին ամիսներին ասպարեզում են Նաիրիտում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն Նաիրիտի սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և Նաիրիտը վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ Նաիրիտը կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից։
 
Բոլորին է հայտնի Ձեր կողմից ծավալվող բարեգործական նախաձեռնությունները հանուն Հայաստանի և Արցախի բարօրության, ինչի մասին են վկայում Ձեզ շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը և բազմաթիվ պարգևները՝ ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար։
 
Հաշվի առնելով Ձեր հնարավորությունները, չուրանալով Ձեր հայրենասիրական նկրտումները՝ խնդրում ենք՝ ժամանակավորապես դադարեցնել Նաիրիտ գործարանի սնանկության վճիռը՝ մինչև մրցույթի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։ Հայտարարված մրցույթն ու դրա արդյունքում ստեղծվող հնարավորություները՝ Նաիրիտը վերականգնել և վերաթողարկել վերստին՝ կարող է իրականանալ միայն Ձեր կողմից այդ վճիռը ժամանակավորապես կասեցնելու դեպքում, ինչի հնարավորությունը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր՝ բնականաբար ունեք։
 
Հակառակ դեպքում, վստահ ենք, ձևավորվելու է կարծիք, ըստ որի՝ Ձեր անմիջական մասնակցությամբ և պատճառով է արդյունաբերական նախկին հսկան կորցրել իր հնարավորությունը՝ վերականգնելու իր երբեմնի համբավը։ Արդեն հնչում են մենաբանություններ, որ Ձեզ օգտագործում են` Նաիրիտի հանցավոր թալանը իրագործողներին կոծկելու համար: Եվ կամ Դուք կատարում եք օտար պետության պատվերը` Հայաստանի տնտեսական թուլացմամբ` այն ավելի վերահսկելի և կախյալ դարձնելու:
 
Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև. մի կողմում գործարանի, նաև երկրի թալանն իրականացրած մի քանի կարկառուն պաշտոնատար անձինք են, մյուս կողմում` հազարավոր նաիրիտցիները, որոնց համար Նաիրիտը և՛ հարազատ տուն է, և՛ աշխատելու ու երկիրը շենացնելու հնարավորություն: Ապացուցեք, որ Ձեզ համար երկրի շահն է առաջնային, որ Դուք իսկապես մտահոգ եք երկրի տնտեսական առողջացմամբ, բարի կամք ցուցաբերեք և Նաիրիտի սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցրեք, որով հնարավոր կլինի հայտարարված մրցույթը հասցնել իր տրամաբանական ավարտին։
 
Ակնկալում ենք, որ որպես հայրենասեր հայորդի՝ թույլ կտաք, որ Նաիրիտ գործարանի վերագործարկումը դառնա անկյունաքար Հայաստանի տնտեսության զարգացման համար։
 

 Նաիրիտի համակարգող խումբ

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular