ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ենք գերի ընկած 18 ազերիներին Նիկոլ Փաշինյանի հրամանով շտապ վերադարձրել Ադրբեջանին. Հրանտ Բագրատյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եկեք հասկանանք ի՞նչ է կատարվում Հայաստանի սահմաններին։ Ինչո՞ւ է Ալիևը շտապում, հարձակվում։ Ի՞նչ է ուզում։ Եվ ամենակարևորը, ինչո՞ւ Հայաստանը չի պատասխանում։

Ավելին, ինչո՞ւ ենք գերի ընկած 18 ազերիներին Նիկոլ Փաշինյանի հրամանով շտապ վերադարձրել «հարևան» հանրապետությանը։

Հայաստանի սահմաններին օրեցօր կրկնվող իրադարձությունները կարծես թե հստակ նպատակ ունեն. հիշեցնել ՀՀ կառավարությանը տված խոստումները պարտադիր կատարելու հանգամանքը։

Խոստումները, ամենայն հավանականությամբ, դեռևս թղթի տեսք չեն ստացել և չեն ստորագրվել ՆՓ-ի կողմից (բացառությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության և դեկտեմբերյան արձանագրության)։

Ալիևն էլ հասկացել է, որ հունիսի 20-ից հետո ՆՓ-ն կարող է ընդհանրապես իշխանության չլինել։

Եվ ուրեմն պետք է ստիպի, որպեսզի ՆՓ-ն ստորագրի կամ փաստացի տարածքները տա, հետագայում այդ ամենը փաստաթղթով ամրագրելու պայմանով։

Ադրբեջանն ու Թուրքիան ուշի ուշով հետևում են ՀՀ ներքաղաքական կյանքին։ Հենց նրանք էին, որ փետրվարի վերջին ՀՀ ԶՈՒ-երին սպառնացին ներխուժումով, եթե վերջիններս համարձակվեին ՆՓ-ին հեռացնել իշխանությունից։

Նրանք հասկանում են, որ «անսպասելիորեն» ՆՓ-ի վարկանիշը գահավիժում է։ Նոր ուժերը բանավոր խոստումների մասին լսել անգամ չեն ուզելու։

Ուրեմն դեռ երեկվա բարեկամներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դարձել են (կարճ ժամանակով) հակառակորդներ. նախընտրական այս ծանր օրերին Ալիևը չի կարող իրեն թույլ տալ «խնայելու» նիկոլին։

Նիկոլին մնում է կամ շարունակել համոզել ժեխին, որն ինքը ամենանախընտրելի քաղաքական գործիչն է (դա դժվար է), կամ էլ օգտվել Ալիևի պատերազմական ծառայություններից ու պատրվակ գտնել հետաձգելու ընտրությունները։

Հիմա արդեն քաղաքական ուժերը պիտի հասկանան (որ դեռ մի 2 ամիս առաջ գտնում էին, որ արտահերթ ընտրությունները սխալ են), նահանջի տեղ չկա, ուշ է, պետք է ընտրությունները կայանան։ Պետք է նիկոլը չվերարտադրվի, որպեսզի Ալիևին նրա տված բանավոր խոստումները չկատարվեն։ Հաղթանակից հետո կմտածենք նաև քիքիրին գործից հանելու մասին։

Հրանտ Բագրատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular