ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորների թիվը չի գերազանցում 1000-ը. ԳՇ պետի տեղակալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների թիվն ընդհանուր առմամբ չի գերազանցում 1000-ը։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա վստահեցրեց, որ հակառակորդը որևէ լուրջ մարտական խնդիր կատարելու հնարավորություն չունի։

«Եթե մենք որոշենք ուժի դիմել, ապա հակառակորդը ոչ մի հնարավորություն չի ունենա», - ասաց Ասրյանը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը վստահեցրեց, որ մեր երկրի քաղաքական ղեկավարությունը չկրակելու հրաման չի տվել. նման հրաման տալ չի կարող, դա զինվորականների գործն է:

«Եթե մենք զգանք, որ հակառակորդը ձգտում է ինչ-որ վերադասավորումների, պատրաստվում է մարտի, ապա մենք ինքներս կսկսենք կրակել, կկիրառենք զենք և կոչնչացնենք նրան: Հակառակորդի բոլոր զինվորները մեր անմիջական նշանառության տակ են։ Իմ գնահատմամբ՝ ուժի կիրառման անհրաժեշտություն առայժմ չկա»,-ավելացրեց գեներալ-մայորը։

Ասրյանի խոսքով` եթե հակառակորդը փորձի վերադառնալ որոշակի հեռավորության վրա, ապա այդ քայլը կարող է գնահատվել որպես մարտական բախումների սպառնալիք: Սակայն առայժմ նրանք գտնվում են մոտ հեռավորության վրա՝ 30, 50, 60 մետր։ Դա, ըստ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի, նշանակում է, որ նրանք չեն պատրաստվում կրակել։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular