ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Յարոսլավ Կաչինսկին դեմ հայ ռազմագերիների ազատագրմանը Ադրբեջանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ մայիսի 20-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին: Բանաձևի տեքստում բացի ռազմագերիների նկատմամբ բռնության փաստերը դատապարտելուց, ափսոսանք է հայտնվել Ադրբեջանում այսպես կոչված ռազմավարային զբոսայգու բացման կապակցությամբ, որում բացի ռազմական տեխնիկայից և սաղավարտների տաղավարից, կան նաև հայ զինծառայողների մանեկեններ:

Չնայած այն հանգամանքին, որ, հավանաբար, առաջին անգամ, Եվրախորհրդարանն այդքան միանշանակորեն բռնել է հակամարտող կողմերից մեկի կողմը, այնուամենայնիվ, այս բանաձևը հետաքրքիր է ևս մեկ փաստի պատճառով: Պետք է ասել, որ փաստաթուղթն ընդունվել է 607 կողմ, 27 դեմ, 54 ձեռնպահ ձայներով: Համաձայն անվանական քվեարկության արդյունքների արձանագրության` դեմ քվեարկած 27-ից 23-ը եղել են լեհ եվրապատգամավորներ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունից, որի նախագահն է Յարոսլավ Կաչինսկին:

Լեհաստանի իշխող կուսակցության նման միասնությունը բանաձևի դեմ կարելի է բացատրել այն փաստով, որ այդ կուսակցությունը, հատկապես վերջերս, ոչ միանշանակ հարաբերություններ ունի եվրոպական կառույցների հետ:

Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել, որ ռազմագերիների վերաբերյալ բանաձևի նկատմամբ Լեհաստանի իշխող կուսակցության դիրքորոշումը ադրբեջանական քարոզչության լավ աշխատանքի արդյունք է: Վերջերս Բաքուն ակտիվորեն քարոզում է այն թեզը, որ 2022 թվականին կլրանա Լեհաստանի և Ադրբեջանի միջև պատմական հարաբերությունների հաստատման 550 տարին: Այդ հարաբերությունների սկիզբը նրանք համարում են այն նամակ, որը 1472 թվականին Ակ-Կոյունլուի (1453-1478) տիրակալ Ուզուն Հասանը գրել էր Լեհաստանի թագավոր Կազիմիր 4-րդ Յագելոնչիկին: Լեհաստանի պաշտոնական գիտական ​​պատմագրությունը, սակայն, Ուզուն Հասանի անունը կապում է Լեհաստանի  և Սեֆեվիդների Պարսկաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ հարաբերությունների սկզբի հետ, քանի որ այն ժամանակ նման պետություն ընդհանրապես գոյություն չի ունեցել: Ընդ որում Ուզուն Հասանը հակաօսմանյան ծրագրեր էր մշակում և ցանկանում էր Լեհաստանի թագավորին ևս դարձնել դաշնակից այդ հարցում: Սկզբում նրան օգնում էին Վենետիկյան դեսպանները, բայց վենետիկյան դիվանագիտությունը երկարատև օսմանա-վենետիկյան պատերազմից հետո, իսկ հետագայում՝ հենց Ուզուն Հասանի մահից հետո, այլևս շահագրգռված չէր Ակ-Կոյունլուի և քրիստոնեական Եվրոպայի մասնակցությամբ հակաօսմանական դաշինք ստեղծելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular