ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանի դաշինքն ունի բոլոր շանսերը՝ հեռացնելու ապիկարների կառավարությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերն ամբողջ թափով լծվել են նախընտրական քարոզարշավին, բայց միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ունի ամենամեծ հնարավորությունները՝ Հայաստանում իշխանության ղեկից հեռացնելու Նիկոլ Փաշինյանի ապիկարների իշխանությանը։ Մոտ մեկուկես տարի Փաշինյանի օրոք անցկացնելով բանտերում՝ Քոչարյանն այսօր դարձել է ընդդիմության առանցքային դեմքերից մեկը, ու ինքնավստահ մասնակցում է ընտրություններին՝ հաղթանակի վճառականությամբ։

Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին մասնակցում է ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների կազմած «Հայաստան» դաշինքով, ու պատկառելի ընտրացուցակ է ներկայացրել՝ 153 թեկնածու, որոնց մեծ մասին հանրությունը լավ ճանաչում է։ Ընտրացուցակում առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդը՝ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երրորդը՝ իշխող կուսակցության ցուցակով ընտրված, բայց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 20-յակում են նաև «Վերածնվող Հայաստան»-ի ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, դաշնակցության հայտնի գործիչներ, Սյունիքի համայնքապետերը։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն ապիկար կառավարմամբ, մանկամիտների թիմով և Արցախի հարցում ցուցաբերած անլուրջ քաղաքականությամբ, ձախողեց երկրի կառավարումը, ու այսօր շեշտակի կորցնում է իր վարկանիշի վերջին փշուրները, Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգն աճում է օրեցօր։ Հանրության այն հատվածը, որի նպատակը «Իմ քայլ»-ին իշխանությունից հեռացնելն ու բանակը, տնտեսությունը ուշքի բերելն է, բավական պրագմատիկ է, հասկանում է, որ պետք է քվե տալ այն ուժին, որը կարող է իրականացնել այդ գործողությունը։ Մարդիկ, ովքեր նախկինում Քոչարյանի անունը լսել էլ չէին ցանկանում, այսօր հենց նրա մեջ են տեսնում այն ուժը, որն ի վիճակի է սոսնձված աթոռներից պոկել Փաշինյանին ու նրա կողմնակիցներին։ Եվ մեծ հավանականությամբ, պայքարն ընթանալու է հենց Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև։

Գագիկ Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular