ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Հայ հասարակությունը պետք է պատասխանի հարցին, թե ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երեկ հրապարակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ցուցակները։ Դրանք խայտաբղետ են, տեղ-տեղ՝ գուցե լուսավոր, տեղ-տեղ՝ շատ հիասթափեցնող, դրանցում կան՝ ինչպես իրական հայրենասերների ու նվիրյալների անուններ, այնպես էլ՝ պատեհապաշտներ, թաքնված, բացահայտ գործակալներ ու խաբեբաներ։

Բայց այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանցում ներկայացված ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված անուն-ազգանուններն ունեն երրորդական, չորրորդական նշանակություն։ Որովհետև սրանք սովորական պայմաններում սովորական իշխանության ձևավորման ընտրություններ չեն։ Սա մեծ հաշվով մեկ անձին վերաբերող համապետական միջոցառում է, որի ելքից է կախված լինելու մեր պետության լինելիությունը։

Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները որոշակի նմանություն ունեն 2018 թվականի դեկտեմբերյան  ընտրությունների հետ, որոնք նույնպես նույն մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի մասին էին։ Եվ եթե 3 տարի առաջ հասարակությունը կուրորեն ընտրում էր այդ անձին՝ մերժելով ամենայն բանականը, ապա այսօր, եթե մնացել է բանականության նշույլ իսկ, ապա պետք է մերժի այդ նույն անձին՝ 2018 թվականին նրան անհեռատեսորեն հանձնված մեր պետությունը փրկելու համար։

Ընդ որում, ինչպես երեք տարի առաջվա հանրային հիպերէյֆորիան անիմաստ էր դարձրել Նիկոլ Փաշինյանի անձից տարբերվող որևէ մեկի մասնակցությունն ընտրություններին, ապա այդ նույն տրամաբանությամբ այսօր իմաստ ունի ցանկացած մեկի մասնակցությունն ու հաղթանակն ընտրություններում, եթե այդ մեկը Նիկոլ Փաշինյանը չէ։

Իրականում այս իրավիճակը վկայում է հայաստանյան քաղաքականության ողբերգականության մասին, երբ ընդամենը երեք տարի առաջ ամեն ինչ կառուցվել է մեկ անձի հանգույն, իսկ այսօր նրա իսկ ոչնչացրած պետության փրկությունը կախված է նրա իսկ հեռացումից։

Այդ իմաստով առաջիկա ընտրությունները կարող են վերջ դնել այս սատանայական շրջանին և հայկական քաղաքականությունը գոնե մասամբ դուրս բերել անձնային տիրույթից՝ հնարավորություն ստեղծելով քաղաքականությունն ու պետական կառավարումը կառուցել ոչ թե անհատների, այլ համակարգերի հիման վրա։

Նախընտրական ցուցակների բովանդակությունն իրականում կարևոր է այդ համատեքստում, որը, սակայն, իրականություն կարող է դառնալ միայն անձնիշխանության գլխավոր կրողի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։

Այլ կերպ ասած, լավ կամ վատ, պրոֆեսիոնալ կամ ոչ այնքան պրոֆեսիոնալ ցուցակների խնդիրը կարևոր է, բայց դա ապագայի հարց է, որն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ։ Իսկ ապագան և Նիկոլ Փաշինյանը հակամետ են ու փոխբացառող, որովհետև, ի հեճուկս սեփական կարգախոսի, նա մարմնավորում է ապագայի բացառումը։

Չնայած իմքայլականների կարգախոսում որևէ կերպ չի նշվում, թե հատկապես ո՞ր երկրի համար «Ապագա կա», և հետագայում կարող է պարզվել, որ Նիկոլ Փաշինյանն ապագա էր խոստանում, ասենք, Ադրբեջանի կամ Թուրքիայի համար։ Հայ հասարակությունն այսպիսով, անկախ ցուցակների բովանդակությունից, պետք է պատասխանի հարցին, թե ո՞ւմ համար կա ապագա՝ Հայաստանի՞, թե՞ արդեն երկու շաբաթ մեր ինքնիշխան տարածքում տեղակայված Ադրբեջանի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular