ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ եմ ներկայացրել Կառավարություն. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ եմ ներկայացրել Կառավարություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Վերիշեն ու Ակներ գյուղերի բնակիչների սոցիալական իրավունքների բարելավման առաջարկներ եմ ներկայացրել Կառավարություն:

Նախ, Կառավարությանն առաջարկել եմ Վերիշեն ու Ակներ գյուղերը ներառել սահմանամերձ համայնքների ցանկում:

Գրավոր ներկայացված հիմնավորումներում հաշվի են առնվել Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերում բնակիչների և համայնքի ղեկավարի հետ մայիսի 14-ի մեր քննարկումների արդյունքները:

Այս հարցը հատկապես արդիական է` հաշվի առնելով ադրբեջակական զինված ուժերի անօրինական ներխուժումը ՀՀ Սև լճի տարածք` Վերիշեն ու Ակներ գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև նրանց կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ու դրանք վտանգող պարբերական սադրանքները:

Նշվածից բացի, Ակների բնակիչները բարձրացրել են կարևոր հարց այն մասին, որ գյուղի մոտ 150 բնակիչ չի օգտվում իրեն պատկանող հողի օգտագործման համար սահմանված արտոնություններից միայն այն պատճառով, որ իրենք սահմանամերձ ճանաչված բնակավայրի բնակիչ չեն, թեև այդ հողերը 2012 թվականից գտնվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքում: Խոսքն արոտավայրերի և խոտհարքների մասին է:

Ստացվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառու ճանաչվելու համար դիտարկվում է տվյալ բնակավայրի բնակիչ լինելը: Մինչդեռ, կան սոցիալական արտոնություններ, որոնք իրենց բնույթով տրվում են տվյալ բնակավայրի վարչական սահմաններում գործունեություն իրականացնելու համար, որի նպատակն այդ գործունեությունների (հողերի մշակում, տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպում, առևտրի օբյեկտների միջոցով առևտրի իրականացում և այլն) խթանումն է, հարկերից ազատումը:

Ուստի, այս հարցը նույնպես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և առաջարկվել Ակներ գյուղի այն բնակիչներին, որոնք 2012 թվականից օգտվում են սահմանամերձ ճանաչված Քարահունջ գյուղական բնակավայրի վարչական տարածքի արոտավայրերից ու խոտհարքերից, տրամադրել արտոնություններ, մինչև Ակները սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելը:

Այս հարցերը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին ներկայացրել է նաև Գորիս խոշոր

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular