ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Սյունիքի իրավիճակի հանգուցալուծման համար. դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում նաև Սյունիքում տիրող իրավիճակի հանգուցալուծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» խորագրով համաժողովի ընթացքում, որը կազմակերպել են Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն:

«Ռուսաստանին ու Հայաստանին շատ ավելին է միավորում, ինչը չպետք է մոռանալ հատկապես ներկայում՝ Հայաստանի Հանրապետության համար ոչ դյուրին ժամանակահատվածում: Այն փորձությունները, որոնցով անցնում է հայ ժողովուրդը, ամբողջությամբ ցույց են տալիս մեր դաշնակցային հարաբերությունների որակը: Ռուսաստանը միակ երկիրն է, որը ծանր իրավիճակում Հայաստանին գործնական աջակցություն է ցուցաբերել»,- ասաց ՌԴ դեսպանը՝ հավելելով, որ մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է դադարեցնել մարտական գործողություններն Արցախում, և ձեռնարկվում են միջոցներ Արցախը խաղաղ կյանքին վերադարձնելու համար:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկություններին՝ ՌԴ դեսպանը նշեց, որ դրանք դարերով փորձված միության արդյունք են:

«Մեր պատմության ընդհանրություններն այն կապերն են, որոնք զարգացել են դարերի ընթացքում և որոնք ամբողջությամբ իրենց դերակատարությունն ունեն նաև այսօր: Մեր երկրները միմյանց հետ կապված են աչքի, են ընկնում մարդկային շատ սերտ  հարաբերություններով: Դեռ չասեմ տնտեսական կապերի մասին»,- նշեց Կոպիրկինը՝ համոզմունք հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերություններն այնպիսին են, որը հնարավոր չէ շրջանցել ու անտեսել:

ՌԴ դեսպանն իր խոսքում կարևորեց հայ ժողովրդի կողմից հետպատերազմյա սթրեսի հաղթահարումը: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս նրան, որ Հայաստանի բնակչությունը հնարավորինս արագ հաղթահարի հետպատերազմյա սթրեսը, իրեն զգա անվտանգ, ինչի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունի նաև ռուսաստանյան ռազմաբազան»,-եզրափակեց Կոպիրկինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular