ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով ու նոր նախագծերով

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեծ հայի 97-ամյակին Newmag-ը և Ամունդի-Ակբան ներկայացնում են նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն՝ հայերեն: 16 նովել՝  նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ:

Մեծ շանսոնյեի 1300 երգերից շատ քչերն են թարգմանվել  հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչը դեռ 1990-ականներին հայերեն էր թարգմանել նրա «Rest»՝ «Մնա» ստեղծագործությունը: Newmag հրատարակչության, Արմենիա հեռուստաընկերության շնորհիվ և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ այն այժմ հնչում է նաև հայերեն:

Հուզիչ,  ֆրանսիական նրբագեղությամբ ու հայկական հնչողությամբ «Մնա» երգը կատարել է է Էրիկ Կարապետյանը։

Ազնավուրյան գրական մատենաշարի և երաժշտական նախագծի գլխավոր գործընկերը Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանի խոսքով, գործակցությունը սկսվել է երեք տարի առաջ ու դեռ երեք տարի էլ կշարունակվի. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հիմնադրման օրվանից հայ-ֆրանսիական մշակութային կապի ամրապնդումն ու զարգացումը ընկերության ուշադրության կենտրոնում են: Այս օրը ևս նշածիս ապացույցն է: «Նյումեգ»-ի հետ համագործակցությամբ մենք արդեն իսկ նպաստել ենք մեծ հայ Շառլ Ազնավուրի գրքերի թարգմանությանը, այժմ էլ, մեծ ուրախությամբ որոշեցինք աջակցել նաև Ազնավուրի երգերի՝ հայերենով մատուցման  գործին: Վսահ ենք, որ «Մնա»-ն շատ արագ կդառնա ժամանակի լավագույն երգերից մեկը՝ նոր շունչ բերելով հայկական երգարվեստ: Այս իրադարձությունը ևս մեկ հարգանքի տուրք է մեծ հայ Շառլ Ազնավուրի հիշատակին»:

Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Ազնավուրը բազմիցս ասել է, որ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ իրեն կապկում են. «Եվ փիլիսոփայությունը երգի նոր գործիքավորման հետևլյալն էր` ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել։ Կարծում եմ, որ Մարտինի երաժշտական ճաշակը, Էրիկի երաժշտական կարողությունները, և երկուսի պատվախնդրությունն  ունեն լավ արդյունք, որը կհամալրի մեր երաժշտական գանձարանը»։

 Newmag-ի երաժշտական նախագիծը սկսվեց «Մնա» երգով, կշարունակվի մյուս հայտնի ու ոչ այնքան շատ հնչած ազնավուրյան կատարումներով: Մինչև շանսոնյեի հարյուրամյակը՝ Newmag-ը խոստանում է, հայերեն կթարգմանի ու կհրատարակի ոչ միայն Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը, այլ երգերը կհնչեն հայերեն՝ նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular