ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը համաձայնեցրել է դիրքորոշումները միջուկային գործարքի հիմնական հարցերի շուրջը. Ռոուհանի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանական կողմը համաձայնեցրել է միջուկային գործարքի շուրջը դիրքորոշումները համաձայնագրի մասնակից երկրների հետ: Մայիսի 26-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Մենք կարեւոր եւ հիմնական հարցերի շուրջը համաձայնեցրել ենք դիրքորոշումները «5+1» (երկրների) Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, ԱՄՆ եւ Գերմանիա – ծանոթ. խմբ.) հետ»,- ասել է նա: Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը պետք է լինի առաջինն, ով կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը»:

Հենց որ մենք տեսնենք, որ նրանք դա անում են (կատարում են միջուկային գործարքի շուրջն իրենց պարտավորությունները), ապա ինքներս կվերադառնանք պարտավորությունների կատարմանը»,- ասել է Ռոուհանին: Միջուկային գործարքի շուրջը բանակցություններն ընթանում են ապրիլի սկզբից անմիջակա ձեւաչափով Վիեննայում:

Փորձագետները երեք աշխատանքային խմբերի կազմով մշակում են ապագա համաձայնությունների տեքստը՝ սկզբնական տեսքով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) կատարումը վերսկսելու նպատակով. Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների վերացում (եւ ԱՄՆ-ի ապագա վերադարձ գործարք), եւ Իրանի կողմից միջուկային պարտավորությոնների կատարում: ԳՀՀՊ-ի մասնակից պետությունների ներկայացուցիչներն առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ, որն այդ համաձայնագրից դուրս է եկել 2018 թվականին, բայց այժմ մտադիր է վերադառնալ դրան: Ամերիկացի հանձնակատարների եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ ուղղակի բանացություններ առայժմ չեն եղել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular