ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը պատրաստ է կորցնել և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

jpgazeta.ru-ն գրում է, որ Հայաստանի քաղաքական շահերի վեկտորը գնալով տեղափոխվում է դեպի Միացյալ Նահանգներ: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի միջամտության բացակայության դեպքում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը կարող է հանգեցնել Երևանի ՀԱՊԿ-ից դուրս գալուն և ՆԱՏՕ-ի հետագա անդամակցությանը: Ի՞նչ նշանակություն կունենա ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և ո՞վ է Երևանում հակառուսական տրամադրություններ գեներացնում: «jpgazeta.ru»-ի հետ զրույցում «Ռուսաստան - Եվրասիա» ծրագրի ղեկավար Միխայիլ Չեռնովն է խոսել այդ ամենի մասին:

«Փաշինյանի արևմտամետ կողմնորոշումը ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նա այդպիսին էր մինչ Հայաստանի վարչապետ դառնալը, և այդպիսին էլ կմնա ապագայում՝ անկախ ամեն ինչից: Որպես վարչապետ` Փաշինյանը պետք է ելնի իր պետության շահերից, բայց Հայաստանն այժմ այնպիսի վիճակում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը հավասարազոր է ինքնասպանության հետ: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը, նույնիսկ ամենաարևմտամետը կարող է խթանել այդ թեման: Հայաստանը բանավոր աջակցություն է ստանում ԱՄՆ-ից, ինչպես նաև կոչեր ամերիկացի տարբեր սենատորներից ադրբեջանական զորքերը Սյունիքի մարզից անմիջապես դուրս բերելու մասին: Միջպետական ​​հարաբերություններն այժմ կտրուկ սրված են, ԱՄՆ-ը շատ հարցերում է հակասության մեջ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնպես ամբողջովին հարթ չեն, բայց այդ ամենը գլխավորը չէ: Կարևոր է հայկական էլիտայի մի մասի, այդ թվում Փաշինյանի, Ռուսաստանից հեռանալու սկզբունքային կողմնորոշումը: Դրա համար նրանք պատրաստ են կորցնել ցանկացած բան՝ թե՛ Ղարաբաղը, թե՛ իրենց հայրենիքը: Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ցույց տվեց Հայաստանի պայքարելու լիակատար անկարողությունը: Դրա մեղքը հիմնականում ընկած է Հայաստանի ներկայիս ղեկավարության վրա: Սա ծանր հարված էր հայ հասարակությանը, հայ պետականությանը և հայկական ապագային: Այս իրավիճակում կարելի է միայն կարեկցել Հայաստանին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular