ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղաբանը պատմել է, թե ինչի կհանգեցնի այսօր գերլուսինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր` փետրվարի 26–ին, լուսնի խավարում է սպասվում, որն ընդունված է անվանել սուպերլուսին։ Սուպերլուսնի պահին Երկիրը հայտնվում է ճիշտ արևի և լուսնի միջև և իր ստվերն էլ գցում լուսնի վրա։

Ռադիո 1-ին տված հարցազրույցում աստղաբան Թամարա Գլոբան սուպերլուսնի ժամանակը մշուշոտ ժամանակահատված է անվանել։ Նա հայտնել է, որ լուսինն ազդում է բոլոր հեղուկների, այդ թվում՝ ուղեղի վրա, ազդում է ուղեղային և զգացմունքային գործընթացների վրա:

Գլոբան բացատրել է․ «Լուսինը զգալի ազդեցություն է ունենում օրգանիզմի վիճակի վրա, հատկապես եթե ձեր ներսում ինչ-որ խնդիրներ արդեն իսկ կան։ Խավարումն ազդում է այնպիսի օրգանների վրա, ինչպիսիք են լյարդն ու շնչուղիները։ Հանրային վայրերում նույնպես խնդիրներ կառաջանան՝ դրանք կսկսեն փլուզվել։ Դա կապված է և՛ քաղաքականության, և՛ կրթական հաստատությունների հետ։ Դա շատ խառը շրջան կլինի։ Բան այն է, որ այդ ժամանակ սրվում է զգացմունքային ֆոնը, առավել ևս, որ այս խավարումը նաև սուպերլուսին է, իսկ դա ոչ միշտ է համընկնում խավարման հետ։ Շատ կարևոր է հետևել առողջական վիճակին։ Եվ ավելի քիչ շփվել»։

Աստղագետը կարծում է` քանի որ Լուսնի մոտենալու պահին ուժեղանում է ազդեցությունը սթրեսակայունության և ֆիզիկական պատրաստվածության վրա, անհրաժեշտ է իմանալ` ինչպես պատրաստվել այդ իրադարձությանը:

«Հարկավոր է սննդակարգի հետևել, ավելի քիչ ուտել յուղոտ, ծանր ուտելիքներ և միս։ Ինչ վերաբերում է ջրին, ապա բուն խավարման պահից մեկ ժամ առաջ և դրանից հետո արժե մեկ բաժակ մաքուր ջուր խմել, բայց ոչ տաքացնող ըմպելիքներ։ Դա ձեզ համար որոշակի մաքրում կլինի։ Խավարման պահին չարժե սնունդ ընդունել, չարժե որևէ նոր բան սկսել և, իհարկե, չարժե որևէ մեկի հետ վիճել»,-խորհուրդ է տվել Գլոբան։

Նա խորհուրդ է տվել նաև խավար հաջորդ երեք օրերին կոնտրաստային ցնցուղ ընդունել, պարզաբանելով, որ դա ուշքի է բերում ներքին վիճակը, օրգանիզմը, պատրաստ վիճակի է բերում ուղեղը, թույլ չի տալիս թուլանալ, ինչը շատ կարևոր է, քանի որ ցանկացած իրադարձություն կարող է տեղի ունենալ։

Գլոբան պատմել է նաև, թե ինչ հնարավորություններ է տալիս սուպերլուսինը․ «Հաճախ ինտուիտիվ մարդիկ ենթագիտակցորեն հասկանում են, թե կյանքում ինչն իրենց պետք չէ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է կտրուկ կտրել բոլոր թելերը և սկանդալներ սարքել, քանի որ այդ սկանդալները կարող են երկար ժամանակով ձեր կյանք մտնել։ Կարճ ասած՝ լուսնի խավարման փուլում լավ կլինի ազատվել վատ սովորություններից և ձանձրացրած հարաբերություններից»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular