ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 26

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Սակայն չարժե մտածել, թե դրված նպատակներին հասնելը հեշտ է լինելու: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք շատ աշխատել: Որոշ Խոյեր պիտի ուղղեն շրջապատողների գործած սխալները: Դա առանձնապես չի ուրախացնի, բայց չեք բողոքի: Մարդիկ, որոնց այսօր կարևոր ծառայություններ կմատուցեք, հետո անպայման շնորհակալություն կհայտնեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է շփումների համար ու դրական հույզեր կպարգևի: Հարմար ժամանակ է ընկերական հանդիպման կամ սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար: Ոչ ոք չի կարողանա հանել ձեզ հավասարակշռությունից, նույնիսկ ամենահամառները կլսեն ձեր փաստարկները, իսկ ժամանակի ընթացքում նաև կխոստովանեն, որ դուք ճիշտ եք եղել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Որոշ Ցուլեր կկարողանան զբաղվել մի գործով, որը վաղուց էր հետաքրքրում նրանց:

Չեն բացառվում դրական փոփոխությունները ընտանեկան հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Օրը հարմար է ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Ապագայի մասին զրուցելն էլ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ հաջող կսկսվի: Բազում լավ գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կյանքի կկոչեք: Շատ Երկվորյակների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Ֆինանսական հարցերը հաճախ ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կլուծվեն:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը փոքր-ինչ կնվազի: Դժվարություններ կծագեն, բայց դուք կգտնեք դրանցից արագ գլուխ հանելու ձևը: Կօգնեն ընկերներն ու ձեզ լավ ճանաչող ուրիշ մարդիկ: Մի վախեցեք մտերիմներին անկեղծորեն պատմել ձեր ապրումների, կասկածների ու տագնապների մասին: Ձեզ ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները հրաշալի կանցնեն: Եթե օգնության կարիք ունենաք, առանց դժվարության կստանաք այն:

Երբեմն բարդ կլինի առօրյա գործերի վրա կենտրոնանալը, որոնք սովորականից ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվան: Մտածեք, թե ինչը կարող է շեղել ձեզ: Շատ Խեցգետինների օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Ընկերների հետ միասին հետաքրքիր ուղևորության մեկնելու և այն վայրերն այցելելու հնարավորությունը կունենաք, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք կզգաք նրանց աջակցությունն ու ոգևորությամբ կստանձնեք համարձակ ծրագրերի իրագործումը: Հավանական են հաջող զուգադիպություններ. դուք կօգտվեք դրանցից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Որոշ Առյուծներ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել ու կկարողանան ընկերանալ նրանց հետ:

Օրը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ ուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Դրա հետ միասին, շատ ծախսելու կարիք չի լինի. դուք մի քանի առաջարկներից միշտ ամենաշահեկանը կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է նոր բան ստանձնելու, գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք վճռական տրամադրված կլինեք ու չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես են դասավորվում պայմանները: Ձեր համառությունը ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը ձեր հանդեպ հարգանքով կլցվեն:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ, անսովոր ու շատ հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ովքեր հոգեհարազատ են ձեզ, կիսում են ձեր գաղափարներն ու կյանքի հանդեպ հայացքները: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք արագ կլուծեք բարդ խնդիրները, հաճախ փայլուն գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Հաճախ դրանք կօգնեն ձեզ տեսնել այն, ինչը  նախկինում չէիք նկատում: Շատ Կշեռքներ այսօր կարևոր որոշումներ կընդունեն, որոնք նրանց կյանքը դեպի լավը կփոխեն:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Նոր ծանոթությունը կարող է վառ սիրային պատմության սկիզբ դնել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ համարյա չի անհանգստացնի: Իմպրովիզներ անելու անհրաժեշտությունը ձեզ միայն կուրախացնի, ոտքի վրա որոշում ընդունելու հարցում էլ ձեզանից լավը ոչ ոք չի լինի: Այսօր առաջ եկած գաղափարները շատ լավը կլինեն, և շրջապատողները հրաշալի կհասկանան դա, այդ իսկ պատճառով օգնականների պակաս չեք ունենա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը նշանի շատ ներկայացուցիչների կոգեշնչի: Օգտակար մի բան սովորելու կամ այնպիսի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք, որը շուտով պետք կգա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին: Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ, հնարավորինս խուսափել այն մարդկանցից, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից: Հաճախ հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի՝ ինքնուրույն գործելով, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելով:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար ու շատ նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնեն ընկերների ու հին ծանոթների անսպասելի այցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների համար բարենպաստ օր է: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք՝ ինչ կա նրանց հոգում: Շատ Այծեղջյուրների համար օրը կարևոր բացահայտումների հետ կապված կլինի:

Հավանական են հեռվից լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կազդեն ձեր ծրագրերի վրա. պարզ կդառնա՝ ինչի վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար: Հիմա պայմանները հաջող կդասավորվեն, և դուք կկարողանաք իրագործել վաղուց մտածածը: Հաճախ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: 

Հնարավոր են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Ամեն անգամ նրանց հետ լավ լեզու գտնել չի ստացվի, երբեմն տարաձայնություններ առաջ կգան, բայց վառ հույզեր էլ շատ կլինեն: Որոշ Ջրհոսներ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն կամ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և դա հենց առավոտվանից պարզ կլինի: Դուք մյուսներից վաղ կարևոր մի բան կիմանաք և ճիշտ կտնօրինեք ստացված տեղեկատվությունը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Ձկներ այսօր գործնական առաջարկներ կստանան, որոնց հույսը նախկինում ունենալ չէին կարող:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, կես խոսքից կհասկանաք սիրելիին: Ռոմանտիկ ժամադրությունը վառ տպավորություններ կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular