ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամու զորքը 13 օր է՝ Հայաստանի տարածքում է, և դա ոչ ոքի չի խանգարում. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Թշնամու զորքը 13 օր է Հայաստանի տարածքում է և դա, ըստ էության, ոչ ոքի չի խանգարում, նեղություն չի տալիս, ոչ ոքի ազգային արժանապատվությունը չի խոցում, անվտանգության սպառնալիք չի դիտարկվում: Կրկնում եմ՝ ոչ մեկի։ Հայաստանում ամեն ինչ ընկալվում է նորմալ և ամեն ինչ նորմալ է: Եթե այդպես չլիներ, գոնե, մեղմ ասած, անհամաձայնություն կդրսևորվեր, իսկ թե ինչ էր լինում Հայաստանում մինչև 2018թ., երբ կտրում էին 1 ծառ, փակում էին 1 առու կամ կառուցում էին 1 գես, բոլորն են հիշում: Եվ դա նորմալ էր, իսկ հիմա «նորմալը» լռությունն է:
Երկիրը շարունակում է բնականոն ռիթմով ապրել և ինքնամոռաց շարժվել դեպի ընտրություն։ Բայց կա մեկը, ով թեթև անհարմարություն է զգում իր իսկ ստեղծած իրավիճակից։ Խոսքը Նիկոլի մասին է, որովհետև դժվար է քարոզարշավ անել, զզվելի ձայնով ղժղժալ «թալանի», Մոնումետնի տների մասին, երբ երկիրը զավթված է թշնամու կողմից, իսկ անվտանգության պատասխանատուն դու ես։ Նիկոլը վերջին անգամ քարոզարշավ արել է մայիսի 9-ին, իսկ դա իր համար մահացու է, քանի որ ժամանակն աշխատում է հենց իր դեմ։
Ի՞նչ էր նա փորձում անել, որ չստացվեց։
 
Հերթական անգամ գաղտնի, ժողովրդի մեջքի հետևում պատրաստվում էր ստորագրել դավաճանական նոր փաստաթուղթ, որի արդյունքում Հայաստանը հրաժարվում է Արցախից, թշնամուն է հանձնվում Հայաստանից նոր տարածքներ, ինչի դիմաց Ադրբեջանը հանում է զորքերը Սյունիքից ու Գեղարքունիքից։
 
Դրա համար պատրաստ էր ամեն ինչ. փաստաթուղթը, պայմանավորվածությունները, նախաստորագրությունը, ադրբեջանական քարոզչամեքենան փաստաթղթի ստորագրման կապակցությամբ նույնիսկ Ալիևի մամուլի ասուլիսի մասին էր հաղորդում։ Պլանը տապալվեց, գոնե թե մինչ այս պահը, բայց քարոզարշավը սպասել չի կարող։
Նիկոլը հիմա էլ ավելի է իջեցրել նշաձողն ու երեկ տեղեկացրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի նոր փաստաթուղթ, որն ունի մեկ նախապայման. թշնամու զորքը գոնե մինչև ընտրություն հետ քաշվի, որպեսզի ինքը կարողանա նորից գռզոյանման թալանչիների հետ ձեռք ձեռքի բռնած երգի «30 տարվա մասին» թշվառների սիրելի երգը: Հատկապես, որ դիմադրություն առանձնապես չկա, բոլորը համակերպվել են, Նիկոլի ընտանիքի քավորի եղբայրն էլ բառացի ասաց Տավուշից հանձնվելիքի մասին ու դեռ շնչում է։ Իսկ վերահաս արհավիրքի մասին բոլորը լուռ են։
Հ.Գ. Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գաղտնի, սեպարատ բանակցությունների մեջ է՝ շրջանցելով ու փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանին:
Հ.Գ.Գ. Ինչ վերաբերում է 100 % հայանպաստ փաստաթղթի մասին հեքիաթին՝ փաստորեն, Ադրբեջանը զորք է մտցրել Հայաստան, որպեսզի ստիպի Նիկոլին ստորագրել այդ 100% հայանպաստ փաստաթուղթը և սպառնում է, որ միայն այդ պարագայում կհանի զորքը։
Վարագույր»,- գրել է նա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular