ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատիվ ունեմ» դաշինքն ընտրություններում հաղթելու ամենամեծ պոտենցիալն ունի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախընտրական իրավիճակին ու քաղաքական ուժերի շանսերին․ «Սոցիոլոգիական հարցումներն ու հանրային տրամադրությունների վիճակագրությունը՝ հատկապես նախընտրական շրջանում չափազանց հետաքրքիր ու նաև կարևոր երևույթ են։ Հասկանալի է, որ այն տվյալները, որ մենք տեսնում ենք լրատվամիջոցների էջերում կամ տարբեր քարոզիչների ձեռքին, հաճախ ճիշտ չեն, իսկ ավելի հաճախ էլ զուտ որպես քարոզչամեթոդ են օգտագործվում։ Բայց Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրապես գիտական ուսումնասիրություններ են անում և հանրային տրամադրությունների իրական պատկեր գիտեն։ Նման մարդիկ շատ չեն, բայց իրենք կան ու իրենք կարողանում են նաև վերլուծել հարցումներից ստացված արդյունքները։ Այսինքն նրանք ոչ միայն զուտ թվերի մասին են խոսում, այլև տենդենցներն են ուսումնասիրում ու շատ հետաքրքիր եզրահանգումների գալիս։

Այսօր առիթ եմ ունեցել նրանցից մեկի հետ երկար զրուցելու։ Հետաքրքրությանս հիմնական առարկան, բնականաբար, սպասվող խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքներն էին։ Մանրամասները չեմ ներկայացնի, բայց մի քանի հետաքրքիր փաստ, այնուամենայնիվ, ուզում եմ պատմել։

Նախ, դավաճան կապիտուլյանտի ռեյտնիգը։ Այն այսօր տատանվում է 23-25%-ի սահմաններում։ Ունիկալ երևույթ։ Մարդը կարողացել է համաշխարհային ռեկորդ սահմանել և 3 տարվա ընթացքում 90%-ոց էլեկտորատը մաշեցնել ու 23-25%-ի հասցնել։ Ընդ որում հետաքրքիր է նաև այն, որ ռեյտինգի հիմնական կորուստը պայմանավորված չէ պատերազմի արդյունքներով։ Իշխանության գալուց հետո իր տարբեր ստերի, կեղծիքների, ձախողումների ու այլ քայլերի արդյունքում նա մշտապես ամեն ամիս միջինը 1.5% ռեյտինգ է կորցրել։

Պատերազմը պարզապես ատելությունն է ավելացրել դավաճան կապիտուլյանտի նկատմամբ, որն այսօր տրանսֆորմացվում է իբրև Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգված։ Այսինքն որքան ավելանում է ատելությունը դավաճան կապիտուլյանտի նկատմամբ, այնքան մեծանում է նաև Ռ. Քոչարյանի ռեյտինգը։ Եվ սա երկրորդ հետաքրքիր փաստն է։ Ի դեմս ՀՀ երկրորդ նախագահի քաղաքացիները տեսնում են այն ուժին, որը կարող է պարզապես ոչնչացնել կապիտուլյանտի իշխանությունը։ Ռ. Քոչարյանի հետ մեծ հույսեր են կապում հատկապես նրանք, ովքեր ավելի լավ են գիտակցում երկրի անվտանգային խնդիրներն ու դրանք հաղթահարելու ճանապարհին ուժեղ առաջնորդի կարիք են զգում։

Երրորդը, Փաշինյան-Քոչարյան, պայմանական ասած, երկու «ծայրահեղությունների» միջև չափազանց մեծ ընտրազանգված կա, որն իր համար քաղաքական այլ առաջնորդներ է փնտրում։ Ու ահա այստեղ է, որ բոլորից շատ շահում է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Նրանց պոտենցիալը բավական մեծ է։ Ըստ զրուցակցիս տվյալների, հենց «Պատիվ ունեմ» դաշինքին է հասնում ՀՀ-ում հարցված քաղաքացիների երկրորդային ձայնը։ Այսինքն, եթե որևէ պարագայում քաղաքացին զրկված լինի, օրինակ, իր համար նախընտրելի քաղաքական ուժին ձայն տալու հնարավորությունից, նա իր քվեն տալիս է հենց «Պատիվ ունեմ» դաշինքին։ Ավելի պարզ ասեմ՝ անգամ նրանք, ովքեր որևէ պատճառով չեն քվեարկի Ն. Փաշինյանի օգտին, իրենց ձայնը կտան Սերժ Սարգսյանին։ Ահա այդպես՝ Սերժ մերժողները հիմա հենց նրան են տեսնում որպես լավագույն այլընտրանք։ Եվ սա կարևոր ցուցիչ է՝ վստահ խոսելու այն մասին, որ ՀՀԿ-Հայրենիք դաշինքն ամենամեծ այլընտրանք լինելու արտոնությունն ունի այս ընտրություններում։

Եվս մի կարևոր փաստ՝ կապված «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ընտրություններում հաղթելու հնարավորության հետ, այն է, որ հանրության մեջ զգալիորեն աճել է Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության հեղինակությունը։ Դրա շնորհիվ, օրինակ, Արամ Սարգսյանի ոչինչ չասող և քաղաքական ոչ մի ռեսուրս ու հեռանկար չունեցող «Հանրապետություն» կուսակցությունը, ըստ հարցումների, այս պահին մոտ 2% քվե ունի։ Մարդիկ պարզապես շփոթում են Հանրապետական ու «Հանրապետություն» կուսակցությունները և դա 2% արդյունք է ապահովում Արամ Սարգսյանին։

Այնպես որ «Պատիվ ունեմ» դաշինքը շատ ճիշտ կանի, եթե մինչ ընտրությունները մնացած այս գրեթե մեկ ամիս ժամանակն օգտագործի Սերժ Սարգսյանի ու Հանրապետական կուսակցության դերակատարությունն ընգծելու համար։ Դաշինքի նոր անունը լիարժեք տարածելու և մարդկանց ականջին «նստեցնելու» ժամանակ այդքան էլ չկա։ Իսկ ահա Հանրապետական «սիմվոլիկան» բոլորին արդեն ճանաչելի է և լավ աշխատող»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular