ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի՞ մարդ է մահացել Հայաստանի ճանապարհներին. վերջին 10 տարվա տխուր վիճակագրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2011թ․-ի ապրիլից մինչև 2021թ․-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային վթարների պատճառով 3266 մարդ է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ճանապարհային ոստիկանությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

2021թ․-ի առաջին եռամսյակ

2021թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 1028 ՃՏՊ, որոնց հետևանքով մահացել է 91 քաղաքացի, տուժել` 1547 մարդ։ Ընդ որում` ՃՏՊ-ների գրեթե կեսը (433) տեղի է ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 23 մարդ, տուժել են 560-ը։

Բոլոր վթարների հիմնական պատճառը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն է։ Առավել հաճախ վթարներ են գրանցվել արագությունը գերազանցելու հետևանքով։ 2021թ․-ի առաջին երեք ամսում Հայաստանում 121 նման դեպք է գրանցվել․ 12 մարդ մահացել է, 201-ը` տուժել։

Բազմաթիվ ՃՏՊ-ներ են տեղի ունեցել նաև ճանապարհային նշանների պահանջներին չհետևելու պատճառով։ Դրա հետևանքով Հայաստանում 101 պատահար է գրանցվել, մահացել է 4 մարդ, տուժել՝ 150-ը։ Ընդ որում՝ խախտումների մեծ մասը (96) կրկին տեղի է ունեցել Երևանում։

Եվս մեկ տարածված խախտում է տրանսպորտային միջոցների միջև հեռավորությունը չպահպանելը։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում 49 նման դեպք է գրանցվել, որոնցից 45-ը՝ Երևանում։ Տուժել է 80 մարդ։ Ճանապարհային ոստիկանությունը նաև երկու դեպք է գրանցել, երբ վարորդը ղեկին քնել է։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, մեկն էլ՝ տուժել։

Շատ հաճախ վթարներ են տեղի ունենում նաև անբարեխիղճ հետիոտների պատճառով։ Այսպես` 2021թ․-ի հունվարից մինչև ապրիլի 1-ը Հայաստանում 124 նման դեպք է տեղի ունեցել։ 11 մարդ մահացել է, 145-ը` տուժել։ Վրաերթերի մեծ մասը տեղի է ունեցել Երևանում (93), 8 մարդ մահացել է, 100-ը` տուժել։

Վերջին 10 տարում

2011թ․-ից մինչև 2021թ-ի ապրիլի 1-ը Հայաստանում գրանցվել է 34 992 վթար, որոնք 3 266 կյանք են խլել, տուժել է 50 078 մարդ։ Այս ժամանակահատվածում ՃՏՊ-ների գրեթե կեսը՝ 14 965-ը, տեղի է ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում վթարների հետևանքով մահացել է 794 մարդ, 19 301–ը` տուժել։

2020 թ․-ին երկրում գրանցվել է 4 016 ՃՏՊ` 783-ով քիչ 2019թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Վերջին տասնամյակում ամենաշատ վթարները տեղի են ունեցել 2019թ․-ին։ Այդ տարում ցուցանիշը 4799 է եղել։ Նույն տարում գրանցվել է ՃՏՊ–ներից տուժածների ամենաբարձր ցուցանիշը՝ 6801։ 2020-ին թիվը կրճատվել է մինչև 5846։

Վերջին տասնամյակում վթարների հետևանքով մահացածների ամենամեծ թիվը գրանցվել է 2020 թվականին՝ 348 մարդ, ինչը 7–ով շատ է 2019թ․-ի ցուցանիշից։

Երևանում վերջին 10 տարիների ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը գրանցվել է 2019 թվականին՝ 2172: Նույն թվականին ամենից շատ տուժել են կրկին Երևանում` 2801 մարդ։ Սակայն մայրաքաղաքում վթարների հետևանքով ամենից շատ մահեր գրանցվել են 2015թ․-ին՝ 95 մարդ։ 2019 և 2020 թվականներին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 86 և 74։

Արագաչափեր, տեսախցիկներ և վարչական իրավախախտումներ

Հայաստանում 2012թ․-ին 33 արագաչափ է տեղադրվել։ Վերջին 8 տարում այդ ցուցանիշը գրեթե 6 անգամ աճել է։ Հայաստանում ընդհանուր առմամբ տեղադրված է 178 արագաչափ, որոնցից 91-ը՝ Երևանում։

Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ 2021թ․-ին Երևան քաղաքի խաչմերուկներում կամ ճանապարհահատվածներում արագաչափերի ավելացում չի նախատեսվում:

Միաժամանակ 2012-ից 2020 թվականներին Հայաստանում հետիոտների նկատմամբ կազմվել է 363 վարչական ակտ։ Ամենաշատը եղել է 2018թ․-ին, երբ այց ցուցանիշը կազմել է 139։ 2019 և 2020 թվականներին՝ համապատասխանաբար 23 և 10 ակտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular