ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիշեք՝ Քաջության չափանիշը մեզ համար Մովսեսն է, այլ ոչ թե Չե Գեվարան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մենք այդպես էլ չսովորեցինք հավերժացնել մեր հերոսներին: Փոխարենը մենք հավերժացնում ենք այլազգի հերոսներին: Տարօրինակ մոտեցում ենք ցուցաբերում երբեմն. Ունենալով Մովսես Գորգիսյան մենք կարող է պահի տակ շեղվել և որպես քաջության չափանիշ տալ Չե Գևարայի անունը, այլ ոչ թե Մովսեսի:

Այո, մենք նրան շնորհեցինք Ազգային հերոսի կոչում, բայց հավատացեք այսպիսի տիտանների համար դա շատ համեստ է հնչում: Նրան հաջողվեց փոխել հայի տեսակը: «Պարտադիր չէ շղթան ձեռքից կամ պարանոցին գամված լինի, նախ հոգին պետք է ազատագրել շղթաներից»...

Այո, նրա հոգին իսկապես ազատագրված էր շղթանից, բայց նա այնքան ուժեղ գտնվեց, որ այդ շղթաներից ազատագրեց նաև շատ շատերի հոգիները: Նա ինքնատիպ դարբնոց դարձավ մատաղ սերնդից ազգի սերուցք ատանալու գործում: Նա մի քանի հազար նվիրյալների երևան գալու դրդապատճառը դարձավ:

Նրան հաջողվեց ձուլել նոր հայի տեսակ, տեսակ, որը գին չունի, քանզի անգին է: Մովսես Գորգիսյան՝ մեծատառով հայ, որի կերպարից կարելի է կերտել վաղվա ամուր, արժեք ունեցող, թշնամու նետած յուրաքանչյուր մարտահրավերին արժանագույնս դիմակայող Հայաստանի քաղաքացու նկարագիրը: Նա շարքայինից՝ շարքային էր, սովորականից՝ սովորական, քաջից՝ քաջ, համեստից՝ համեստ, վեհից՝ վեհ: Նա մի մարդ էր, ում դեմքին Հայոց պատմության դրական կողմերն էին դրոշմված: Նա մի մարդ էր, ում կողքին իր ընկերներն իրենց ոչ միայն պաշտպանված էին զգում, այլ նաև հպարտ: 


Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայկական պատմության մնայուն արժեք Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է: Եթե մենք հայ ենք, ապա պետք է մեր հոգու մի անկյունում անպայման մի տեղ գտնենք այս հրաշալի հայի համար, եթե մենք հայ ենք, ապա պետք է փորձենք նմանվել նրան, եթե մենքա հայ ենք մենք պետք է իր լուր աշխարհի հայտնենք. Մենք Մովսեսի և նրա նմանների գործը շարունակողներն ենք:

Կարեն Թումանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular