ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Տեր–Պետրոսյանը ստում է՝ ասելով, թե հայկական պետությունները կործանվեցին «ոչմիթիզականության» հետևանքով․ քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հոդվածին։ Գրառման մեջ ասվում է․

«Ոչմիթիզականություն… Ահա, թե ինչ ժառանգություն է ցանկանում թողնել հայ ժողովրդին Լևոն Տեր–Պետրոսյանը։ Եթե դու հայրենասեր ես, եթե պայքարում ես հայրենի հողի համար, եթե չես ուզում թշնամուն նվիրել քո եկեղեցիները, վանքերն ու պապերիդ գերեզմանները, ուրեմն ոչմիթիզական ես։ Լևոն Տեր–Պետրոսյանի ընկալման մեջ դա նույնն է, ինչ տգետը, դավաճանը, պետականակործան տականքը և այլն։ Ու հիմա նա փորձում է համոզել դրանում նաև ժողովրդին։ Որ եթե հանկարծ մեկը կանգնի ու ասի, թե Դադիվանքը պետք է հետ բերել, կամ Ոսկեպարը թուրքին չտալ, բոլորը քարկոծեն նրան ու մեղադրեն ոչմիթիզականության մեջ։

Չգիտեմ ով ինչպես կընկալի ասածս, բայց ինձ համար Լևոն Տեր–Պետրոսյան-ն շատ ավելի կեղտոտ ու ստոր է, քան բոլոր այն բացասական հասկացությունները միասին վերցրած, որ ինքը դնում է ոչմիթիզական բառի իմաստաբանական հիմքում։

Հիմա անցնեմ առավել կարևոր հարցին։ Երբ Լևոն Տեր–Պետրոսյանը մեզ վրա հասած աղետի համար փորձում է մեղադրել բոլոր բոլորին, նրա նպատակը բացառապես մեկն է՝ թաքցնել իր հոգեզավակ Նիկոլին այսպես կոչված «ոչմիթիզականների» թիկունքում։ Ուզում է մեղքը բաշխել բոլորի միջև, իսկ հետո նաև ծանրութեթև անի, թե ով էր ավելի շատ մեղավոր և ով՝ քիչ։

Նա ստում է նաև, երբ ասում է, թե հայկական պետությունները կործանվեցին «ոչմիթիզականության» հետևանքով։ Չի եղել նման բան։ Հայաստանը երբեք չի ունեցել ոչմիթիզական իշխանություն։ Բառի ո՛չ լավ, ո՛չ էլ վատ իմաստով։ Ցավով եմ ասում, բայց չենք ունեցել մենք նման իշխանություն։ ՀՀ բոլոր իշխանությունները մշտապես հանդես են եկել Արցախի հարցը փոխզիջումների հիմքով լուծելու օգտին։ Եվ գործել են այդ տրամաբանությամբ։ Համենայն դեպս, հանրային քաղաքականությունն այդպիսինն է եղել ու դա շատ խնդիրներ է ծնել մեր ժողովրդի համար։

Ես շատ եմ խոսել սրա մասին։ Կրկնվելու կարիք այս պահին, կարծում եմ, չկա։ Բայց կարճ կասեմ, որ ամեն ինչ միանգամայն այլ կերպ կլիներ, եթե Արցախի ազատագրված տարածքները բնակեցվեին ու լիարժեք յուրացվեին հայկական պետության կողմից։ Դա չի արվել և դա աններելի մեղք է բոլորիս համար։

Թե բա ոչմիթիզական… Բա երանի չէ՞ր, որ իսկապես ոչմիթիզական լինեինք ամբողջ ազգով։ Նման խնդիր դնեինք մեր առաջ ու լուծեինք այն։ Անհնա՞ր էր։ Իհարկե ոչ։ Բայց նույն Լևոն Տեր–Պետրոսյանը ժամանակին ամեն ինչ արեց, որ մենք անգամ չմտածենք դրա մասին։ Ու, պետք է խոստովանեմ, որ հասել է իր նպատակին։ Որովհետև շուրջս եմ նայում, անգամ ինձ մտերիմ մարդիկ են ասում, որ՝ դե էդ հողերը մեկ է պետք է Ադրբեջանին տայինք։ Լևոնին էլ «Պապի» են կոչում շատերը։ Ծուռ հայելիների թագավորություն…»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular