ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 1-ից կսկսվի երեխաների դպրոցների ընդունելության բուն հայտագրման փուլը․ ո՞ր երեխաներին առաջնհաերթություն կտրվի

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարևոր բաղադրիչը երեխաների և ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչև մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների և ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից: Մինչ օրս stugum.emis.am կայքի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող շուրջ 14.000 երեխաների և նրանց ծնողների տվյալների համապատասախանությունը: Ստուգման համակարգից օգտվող շահառուների ակնկալվող թիվը, սակայն, շուրջ 25 հազար է, հետևաբար ակնկալվում է, որ առաջիկա օրերին առավել մեծ կլինի ակտիվությունը` ծնող-երեխա կապը հաստատող տվյալների համապատասխանությունը ստուգելու առումով:

Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը:

Օգտվելով առիթից՝ նա ծնողներին կոչ է արել հետագա խնդիրներից խուսափելու համար տվյալների ստուգումն իրականացնել մինչև մայիսի 31-ը:

Տվյալների ստուգմանը կհաջորդի բուն հայտագրման փուլը, որը հունիսի 1-ից կսկսվի hayt.emis.am համակարգի միջոցով: Առաջին փուլում մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Առցանց հայտագրման գործընթացը պարտադիր է ՀՀ բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:

«Երեխայի և ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ կարող է պարզվել, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չի տա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է հնարավոր չարաշահումներից զերծ մնալու նպատակով»,- նշել է Արտակ Պողոսյանը:

Անդրադառնալով համակարգի գործունեությանն առնչվող հնարավոր խնդիրներին` Արտակ Պողոսյանը փաստել է՝ և՛ տվյալների ստուգման, և՛ հայտագրման կայքերն աշխատել ու աշխատում են անխափան: Այլ հարց է, որ կան դպրոցներ, որտեղ տեղերը համալրվում են շատ արագ` ընդհուպ համակարգը բացվելուց 40 վայրկյան անց արդեն տեղ չի լինում. «Այդ հսկայական հոսքի դեպքում անգամ գրանցման կայքն աշխատել է առանց խոչընդոտների»:

Ամեն դեպքում, երբ որևէ դպրոցում տեղերը սպառվում են, և ծնողը չի հասցնում գրանցվել, պետք է մեկ այլ դպրոց ընտրել, որտեղ դեռևս տեղերը սպառված չեն:

Արտակ Պողոսյանը նշել է, որ մայիսի 24-ից տվյալների ստուգման և հայտագրման կայքերը հասանելի կլինեն նաև այլ երկրներում գտնվողների համար:

«Եթե դրսում եք, կարող եք ձեր տվյալները փոխանցել Հայաստանում գտնվող ձեր ծանոթին, և նա ստուգի երեխայի տվյալները: Դրանից բացի՝ այսօրվանից կայքերը հասանելի կլինեն դրսում գտնվող ծնողների համար: Կարող են և՛ տվյալները ստուգել, և՛ սահմանված ժամկետներում հայտագրել: Թեպետ այստեղ մի բան կցանկանայի ընդգծել ու դիմել արտերկրում գտնվող ծնողներին. եթե վստահ չեք, որ մինչև սեպտեմբեր կգաք Հայաստան, խնդրում եմ, մի՛ հայտագրեք երեխաներին, որովհետև հետո դա մեծ խնդիրներ է առաջացնում դպրոցի տնօրենի համար: Տնօրենը չգիտի ինչ անել այդ տվյալների հետ՝ հրամանագրել երեխային առաջին դասարան, թե չհրամանագրել: Բացի դրանից` նկատի ունեցեք, որ այդ դեպքում դուք զբաղեցնում եք մեկ այլ երեխայի տեղը»,- նշել է նա:

Արտակ Պողոսյանի խոսքով՝ հայտագրման առցանց գործընթացի նպատակը ի սկզբանե եղել է տարիներ ի վեր ծառացած խնդրի լուծումը, այն է` դպրոցի ընտրության հարցում բոլորի համար ապահովել մեկնարկային հավասար հնարավորություններ. «Նախ՝ այս համակարգով որևէ միջանձնային հարաբերությունների պատճառով ծնողին մերժելու հանգամանքը վերացել է: Նախկինում ծնողը գնում էր դպրոց, որտեղ իրեն ասվում էր, թե տեղ չկա երեխային ընդունելու համար: Հարց է, իրապե՞ս տեղ չկար, թե՞ այդպես ասվում էր ծանոթ-բարեկամների երեխաներին տեղավորելու համար: Առցանց համակարգով ծնողը պարզ տեսնում է, թե որտեղ տեղ կա, որտեղ՝ ոչ: Դրանից բացի՝ լինում էին դեպքեր, երբ դպրոցները լիցենզիայով սահմանված քանակից ավելի երեխաներ էին ընդունում: Ընդ որում՝ երբեմն ստիպված էին այդ քայլին գնում: Այս համակարգը հնարավորություն չի տալիս լիցենզիայում սահմանված տեղերից ավելի երեխա ընդունել: Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէ խախտել լիցենզավորման կարգը»:

Արտակ Պողոսյանը նաև փաստել է, որ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի գործարկման արդյունքներն արդեն նկատելի են: Անցած երկու տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևանում և մյուս քաղաքային համայնքների նախկին գերծանրաբեռնված դպրոցներում որոշակի բեռնաթափում կա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular