Ռուսները կարող են զրկվել Հայաստանից գնված անձնական ավտոմեքենաներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆDeita.ru-ն գրում է, որ Ռուսները կարող են մնալ առանց 300 հազար ավտմեքենայի, որոնք նրանք նախկինում գնել և գրանցել են Հայաստանում: Ռուսաստանի մարզերում արդեն սկսել են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներ «որսալ»: Նրանց տերերին մեղադրում են մեքենաները ոչ ճիշտ կարգով գրանցելու մեջ: Ավելի վաղ, Ռուսաստանի շատ քաղաքացիներ Հայաստանից ավտոմեքենաներ են գնել և գրանցել. այնտեղ դա ավելի էժան էր: Եվ, քանի որ երկու երկրներն էլ ԵԱՏՄ անդամ են, նրանց միջև ավտոմեքենաների տեղաշարժը տեղի է ունեցել առանց լրացուցիչ մաքսատուրքերի: Բայց անցյալ տարվա ամռանը սկսվեցին դժվարությունները. օրենսդրության փոփոխությունից հետո հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները սկսեցին կանգնեցնել և տուգանել ռուսական գրանցման բացակայության համար: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա մոտ 300 հազար նման ավտոմեքենա, նրանց տերերը չունեն ո՛չ Ռուսաստանի տարածք մեքենայի ներմուծումը հաստատող փաստաթղթեր (քանի որ մաքսայինները դրանք չեն գրանցել), ո՛չ էլ հարկային հայտարարագրեր: «Թղթե» խառնաշփոթի արդյունքում այս բոլոր ավտոմեքենաների տերերը կարող են մնալ առանց իրենց «երկաթե նժույգների»:
Նկատենք, որ ավելի վաղ Ղազախստանում ևս նման խնդիր է եղել, բայց այնտեղի իշխանությունները որոշում են կայացրել հօգուտ հասարակ մարդկանց: Ռուսաստանում ևս մարդիկ առաջարկում են նույնը անել՝ հանձնել Հայաստանում գնված մեքենայի հայկական պետհամարանիշը և ձեռք բերել համապատասխան ռուսական պետհամարանիշ: Բայց, թե ինչ կանեն Ռուսաստանի իշխանությունները, դեռ պարզ չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը