Լիլիթ Մկրտչյանը հաղթել է շախմատի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Էլենա Լումինիտային:
Մարիա Կուրսով կիսեց միավորը Նինո Կուրտիձեի հետ: Իսկ Մարիա Գևորգյանը և Լիլիթ Գալոյանը պարտություն կրեցին: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Այժմ Մարիա Կուրսովան և Լիլիթ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր և առաջատարից հետ են մնում մեկ միավորով: