ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործ ունենք նեղմիտ ոչնչության հետ, որ մեզ հասցնելու է ազգային աղետի, ու անգամ «ախ» չի քաշելու. Ռուբեն Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես իհարկե առաջին իսկ օրից խիստ վատատես եմ եղել այս ոչնչությունների իշխանության նկատմամբ։ Առաջին իսկ օրից փաստարկված մտավախություն եմ ունեցել, որ այս ոչնչությունները կործանման են տանելու մեր Հայրենիքը, առաջին իսկ օրից բարձրաձայնել եմ այդ մտավախությունը և արժանացել գրեթե համատարած հակաճառության։
Միևնույն ժամանակ, սկզբնական փուլում ինքս ինձ մտածել եմ, որ դե միգուցե սխալվում եմ, միգուցե միայն առաջին հայացքից են սրանք ոչնչություն…
Բոլոր կասկածներս փարատվեցին 2018թ. հոկտեմբերի սկզբին՝ Մեծ Շանսոնյեի հուղարկավորության օրը։ Այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահն ասում էր՝ «Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում», մեր անգրագետ ոչ բարով վարչապետը, շուստրի խանութպանի նման, փորձում էր իր անիծյալ «հեղափոխությունը», իր հնարած «Նոր Հայաստան» բրենդը վաճառել եվրոպացիների վրա։
«[Շառլ Ազնավուրին] խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին: … Եվ այստեղ, հիմա, աշխարհի աչքի առաջ ուզում եմ … հավաստիացնել, որ անմնացորդ նվիրված եմ այն գործին, որ Նոր Հայաստանը պիտի դարձնի այնպիսին, ինչի մասին Դուք երազում էիք: Ազատ եւ Երջանիկ Հայաստանն իսկապես արժանի գնահատանքը կլինի Հայ ժողովրդի եւ Հայաստանի նկատմամբ Ձեր ունեցած անուրանալի վաստակի:», - սա՛ էր այդ ինքնահավան դատարկության ուղերձն աշխարհին։
Այդ օրը բոլոր կասկածներս փարատվեցին. գործ ունենք նեղմիտ ոչնչության հետ, որ մեզ հասցնելու է ազգային աղետի, ու անգամ «ախ» չի քաշելու։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular