ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր դատախազը կրկնակի ավելի պատասխանատու է, քան Նիկոլ Փաշինյանը․ Արթուր Ղազինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելը երեկ չի սկսվել, իսկ այսօր տեղի ունեցողը հետևանք է ՀՀ իրավապահ համակարգի, հատկապես ՀՀ գլխավոր դատախազի ՀԱՆՑԱՎՈՐ անգործության։

2020թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի 18 ականավոր իրավաբաններ հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ փաստի առթիվ և պահանջեցին ԱՆՀԱՊԱՂ քրեական հետապնդում հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և ՁԵՐԲԱԿԱԼԵԼ նրան։

Փաշինյանին ձերբակալելու պահանջը առավել քան հիմնավոր էր և նպատակ ուներ ԽԱՓԱՆԵԼ շարունակվող պետական դավաճանությունն ու կանգնեցնել ՀՀ ինքնիշխան տարածքի ԱՊՕՐԻՆԻ և ՀԱՆՑԱՎՈՐ կերպով թշնամուն հանձնելուն ուղղված Նիկոլ Փաշինյանի գործողությունները։

ՀՀ գլխավոր դատախազը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, կոպտորեն խախտելով ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 175  և 176 հոդվածների պահանջները, ՀՐԱԺԱՐՎԵԼ Է հարուցել քրեական գործ և օրենքով ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ կարգով հանցագործության մասին հաղորդումը ուղարկել է ՀՀ ՀՔԾ` մեկ այլ գործին կցելու նպատակով։

Հիմք ընդունելով վերը նշվածը փաստում եմ, որ եթե ՀՀ գլխավոր դատախազը 2020թ-ի դեկտեմբերին կատարեր օրենքով ստանձնած իր պարտականությունը, ձեռնարկեր օրենքով նախատեսված բոլոր քայլերը, չցուցաբերեր ՀԱՆՑԱՎՈՐ անգործություն, հարուցեր քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և ձերբակալելով նրան խափաներ պետական դավաճանությունը, ապա մենք այսօր կանգնած չէինք լինի Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերում ՀՀ ինքնիշխան տարածքների կորստի վտանգի առջև։

Կրկնում եմ, շարունակվող պետական դավաճանությունը ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր էր խափանել, ինչը չկատարելու համար կրկնակի ավելի պատասխանատու է այս իրավիճակի համար,քան գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանը։

Նշված հանցագործության ենթադրյալ այլ մասնակիցների ամբողջական ցանկը, դրդապատճառները և խմբի կազմակերպված լինելը կբացահայտվի պետական դավաճանությամ հիմքով հարուցվելիք քրեական գործով նախաքննության ընթացքում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular