ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտգործ նախարարությունը փորձել է այդպիսի հայտարարություններով ապագայի համար իրենց ապահովագրել.Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ակնհայտ է, որ սահմանազատման և սահմանագծման հարցերում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու Արտաքին գործերի նախարարությունը ունեն լուրջ տարաձայնություններ:

«Մեկն ասում է, որ դա լիարժեք և հարյուր տոկոսով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին, իսկ Արտգործ նախարարությունը հայտարարում է, որ սահմանազատումն ու սահմանագծումը այնպիսի գործընթաց է, որը պետք է կարգավորման լույսի ներքո դիտարկել՝ հակամարտության ամբողջական կարգավորման լույսի ներքո դիտարկել, որը վերաբերում է նաև Արցախի կարգավիճակին: Այսինքն, այս տեսակետից ակնհայտ է, որ տարաձայնությունները երկու գերատեսչությունների միջև առկա են և դրանք նաև հանրույթից չեն քողարկում: Իմ խորին համոզմամբ, դավաճանը պարզապես փորձում էր կառավարության նիստերին արտգործ նախարարության բացակայությունը հերթական ստերով քողարկել՝ ասելով, թե բանակցում են, իբրև թե նրանք շատ զբաղված են և իբրև թե նա շատ գոհ է այդ աշխատանքից»,-նկատեց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ այսպիսով Փաշինյանը փորձում էր Արտգործ նախարարությանը սիրաշահել ՝ կոնֆլիկտը դուրս չհանելու նպատակով, Փաշինյանը այդ մարտավարությունն էր կիրառում:

«Բայց մյուս կողմից էլ պիտի փաստենք, որ արտգործ նախարարության այս հայտարարությունը չափազանց ուշացած էր, որովհետև ըստ էության, նման գործընթացներ՝ սահմանազատման փաստացի, տեղի են ունեցել Սյունիքի բազում հատվածներում, Գեղարքունիքի բազում հատվածներում և արտգործ նախարարությունը, նման հայտարարություն անելով, փաստացի ուշադրությունից դուրս է թողնում այն հանգամանքը, որ այդ պրոցեսն արդեն ընթացքի մեջ է՝ կարևոր չէ, արտգործ նախարարության գիտությամբ, թե ոչ, բայց ըստ էության, քանի դեռ չկա հանրային լուրջ ճնշում, հանրային դժգոհությունը այդքան ակնհայտ չէր բարձրացված՝ փաստաթղթերի մասով, արտգործ նախարարությունն էլ լռում էր: Եվ հիմա, երբ որ կա այս աղմուկը և ակնհայտ է, որ հակապետական հերթական թղթերն է ստորագրում Փաշինյանը,  արտգործ նախարարությունը փորձել է այդպես ապագայի համար իրենց ապահովագրել՝ նման դիրքորոշում հայտնելով ու հետո ոչինչ չանելով այդ որոշումը պահելու համար»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը ապտակ էր, սակայն ուշացած, սակայն մտավախություն ունի, որ այն հերթական ապտակ էր պարզապես:

«Գործնական ազդեցությունը այդ հայտարարության մենք դեռևս չենք տեսել»,-նշեց վերջինս:

Մելիք-Շահնազարյանը պարզաբանեց, որ ժամանակավոր պաշտոնակատարը ունի բոլոր լիազորությունները, ինչ ունի վարչապետը: Այս տեսակետից ինքը կարող է դա ստորագրել, սակայն պետք է հանրությունը պարտադիր բարձրաձայնի իրավական մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին այս իշխանության բոլոր տիպի հակապետական քայլերը չեղարկելու և հայտարարույթունը հետ կանչելու համար:

«Դժվար է գտնել մի պետություն, որի ղեկավարը դավաճան է և գործում է հակառակ պետության շահերից: Նման օրինակներ այս պահին չեմ հիշում, բայց վստահ եմ՝ եթե նույնիսկ չկան նման նախադեպեր, ապա Հայաստանը պետք է դառնա նման նախադեպ, որովհետև նրանք ստորագրել են հակապետական բազում թղթեր, որոնք սպառնալիք են նաև ապագայում պետության համար և չի կարելի թողնել, որպեսզի պետությունը գերի մնա այդ ստորագրություններին: Դրանք բոլորը պետք է հետ կանչվեն, որ պրոհայկական դիրքերից հանդես եկող իշխանությունը բանակցի նոր փաստաթղթի համար»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հայկա Ալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular