ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը սանձազերծված պատերազմից հետո մինչև հիմա չի կարողացել ապահովել ճգնաժամային կառավարման արդյունավետ իրականացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս համացանցում հայտնվեց մի փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից։ Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքները և Ղարաբաղը։ Իսկ վարչապետի պաշտոնակատարը ասում է, որ ստորագրելու է նոր եռակողմ հայտարարությունը, և որ այն հարյուր տոկոսով բխում է ՀՀ շահերից։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին թե որքանով է նորմալ, որ այս փաստաթղթի մասին հասարակությունը տեղեկանում է համացանցից, և ի՞նչ վտանգներ կան այս գործընթացում իրավապաշտպանը պատասխանեց «Փաստաթուղթ կամ համաձայնագիր ասվածը ուղղակիորեն վերաբերում է ՀՀ -ի և նրա քաղաքացիների անվտանգությանը, և շատ տարօրինակ և անտրամաբանական է, որ քաղաքացիներն իրենց անվտանգության վերաբերյալ գործընթացների մասին տեղեկությունը չեն ստանում այն մարմիններից, որոնց պարտավորությունն է զբաղվել այդ մարդկանց անվտանգության հարցերով։ Հետևաբար, առաջին հերթին հարցը ուղղում ենք որոշում կայացնողներին, իշխանություններին, որ իրենք պետք է լինեն տեղեկատվության աղբյուրը, իրենք պետք է հանրությանն իրազեկեն ողջ գործընթացների մասին, որոնք անընդհատ կարող են փոխվել։ Եվ քանի որ այդ գործընթացները վերաբերում են բոլորիս անվտանգությանը, մենք չենք կարող աչքներս փակ ասենք՝ ոնց ուզում եք որոշեք, որովհետև դա կառավարման այն ոճը չէ, որին մենք համաձայնություն ենք տվել թավշյա հեղափոխությունից հետո, որովհետև այդ ոչ թափանցիկ, ոչ հաշվետու կառավարման հետևանքն էր այն անարդարությունը և անվստահությունը իշխանության նկատմամբ, որը հանգեցրեց թավշյա հեղափոխության։ Եվ երբ դու ժամանակին չես տալիս տեղեկատվություն հանրությանը, ապա տեղեկատվության արտահոսքը այն ամբիոններից, որոնց նկատմամբ չկա վստահություն և օբյեկտիվորեն չի կարող լինել վստահություն, դա ավելի է մեծացնում հանրային անվստահությունը տեղի ուենցող իրադարձությունների և որոշում կայացնողների նկատմամբ։ Եվ սա է ամենամեծ պրոբլեմը, որը ստեղծվում է և հերթական անգամ ամրագրում, որ իշխանությունը, ցավոք սրտի, սանձազերծված պատերազմից հետո մինչև հիմա չի կարողացել ապահովել ճգնաժամային կառավարման արդյունավետ իրականացումը և անհրաժեշտ գործիքակազմը չկիրառեց, որը կերաշխավորեր մարդկանց վստահությունն ընդունվող որոշումների վերաբերյալ։ Իսկ սա հիմնական խնդիրն է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular